Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Ստացվել են Մեղրի ԱՏԳ-ում 20-30 հա տարածքի շահագործման նախնական հայտեր
15/11/2017 13:28
Կիսվել

Ստացվել են Մեղրի ԱՏԳ-ում 20-30 հա տարածքի շահագործման նախնական հայտեր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը «Մեղրի» ազատ տնտեսական գոտում, որը նախատեսվում է շահագործման հանձնել նոյեմբերի վերջին, աշխատելու նախնական հայտեր է ստացել Ռուսաստանից, Իրանից, եվրոպական մի քանի երկրներից: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանը, տեղական ընկերություններից որոշները ևս պատրաստ են ընդլայնել գործունեությունն ու արտադրական հզորություններ ստեղծել առաջիկայում գործարկվելիք ազատ տնտեսական գոտում: «Մեղրի ազատ տնտեսական գոտում 20-30 հա տարածքի նախնական հայտեր ունենք»,-ասաց Վահագն Լալայանը:

Նրա խոսքով`այն պահից, երբ գաղափարը սկսել է կյանքի կոչվել, ազատ գոտու և ծրագիրը, և ընդհանուր նկարագրությունը տարբեր լեզուներով տարածվել է բոլոր թիրախային երկրներում, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության տարածքում: Նախնական հայտի ձևանմուշ են մշակել, որպեսզի հասկանան, թե որ ոլորտներում կլինեն հնարավոր ներդրումները: «Հիմնականում գյուղմթերքի վերամշակման, ծառայությունների մատուցման, զբոսաշրջային ենթակառուցվածքի, մշակող արդյունաբերության ոլորտի ընկերություններ են հետաքրքրված: Սրանք այն ոլորտներն են, որոնց արտադրանքը հետաքրքիր կլինի տեղափոխել Իրան կամ հակառակը` Հայաստանում իրանյան ապրանքների արտադրության հիմնել ու ԵԱՏՄ կամ Եվրոպական շուկա տեղափոխել»,-ասաց նախարարության պաշտոնյան:

Անդրադառնալով հիմնական հայտերի ընդունման գործընթացի կազմակերպմանը` Վահագն Լալայանը նշեց, որ հայտերի ընդունումը կսկսեն ազատ գոտու գործարկումից անմիջապես հետո: Նա հավելեց, որ հայտերի ընդունման և հաստատման ընթացակարգը հնարավորինս պարզեցվել է ու հնարավոր կլինի գործունեության թույլտվություն ստանալ 15-20 օրում: «Տեսականորեն հնարավոր է, որ տարեվերջին այնտեղ արդեն լինեն գործող ընկերություններ»,-ասաց Վահագն Լալայանը:

Հայաստանի հարավում գտնվող ազատ տնտեսական գոտին, ըստ մեր զրուցակցի, Եվրասիական տնտեսական միության տարածքում գտնվող ութ տնտեսական գոտիներից մեկն է, որն ունի ավելի մեծ արտոնություններ` համեմատ մյուսների: Արտոնությունը պայմանավորված է նրանով, որ ազատ գոտին ամբողջությամբ կամ մասնակի համընկնում է ԵԱՏՄ սահմաններին։ «Արտոնությունը կայանում է նրանում, որ այնտեղ ֆիզիկական անձինք կարող են որոշակի չափաքանակներով առևտուր իրականացնել ու ապրանքները ձեռք բերել, այսպես ասած, duty free ռեժիմով»,-նշեց Վահագն Լալայանը:

Ինչ վերաբերում է իրանական կողմում գործող «Արաս» ազատ տնտեսական գոտու հետ համագործակցության ձևաչափին, ապա նախատեսվում է հետագայում մշակել նոր մեխանիզմներ, մինչև անգամ հնարավոր է գալ համատեղ ազատ տնտեսական գոտու գաղափարին:

ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի նիստում հաստատվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից ներկայացված՝ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին որոշումը: Դեռ տարեսկզբին հիմք է դրվել ՀՀ Սյունիքի մարզում ԻԻՀ հետ հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին:

ՀՀ տարածքում ներկայում գործում է 2 ազատ տնտեսական գոտի՝ «Ալյանս»-ը և «Մերիդիան»-ը: Այս գոտիներում գրանցված է 17 ընկերություն, 10-ը գործունեություն են ծավալում  «Ալյանս»-ում, 7-ը`«Մերիդիան»-ում:

Ազատ տնտեսական գոտում գործող ընկերություններին տրվում են մի շարք արտոնություններ, շահառուներն ազատվում են շահութահարկից և եկամտահարկից (գոտու տարածքում գտնվող ԱՏԳ-ի ռեզիդենտին պատկանող շենք, շինություններն ազատված են գույքահարկից), ավելացված արժեքի հարկից, ներմուծման ու արտահանման մաքսատուրքից: Ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է ստեղծել նոր ընկերություններ կամ ընդլայնել արդեն առկա ընկերության արտադրական հզորությունները կամ գործառնության ուղղությունները:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02