Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
«Գրին Էներջի» 1ՄՎտ հզորությամբ արևայի կայանը հանձնվեց շահագործման
13/12/2017 19:19
Կիսվել

«Գրին Էներջի» 1ՄՎտ հզորությամբ արևայի կայանը հանձնվեց շահագործման

Այսօր՝ 13/12/2017 Արմավիրի մարզի Շենիկ համայնքում տեղի ունեցավ «Գրին Էներջի» 1ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

1ՄՎտ դրվածքային հզորությամբ «Գրին Էներջի» արևային կայանը կառուցվել է «Բաղրամյանշին», «ԱԿԲԱ Լիզինգ» և «Շտիգեն» ընկերությունների սերտ համագործակցությամբ:

«Գրին Էներջի» արևային կայանի սեփականատեր Վարդան Վարդանյանն իր բացման խոսքում նշեց, որ հպարտ է Հայաստանի վերականգնվող էներգետիկայում իր ներդրումն ունենալու համար: «Մեկ տարի առաջ, երբ մտածում էինք նման կայան կառուցելու մասին, այն մեզ թվում էր ոչ իրատեսական, սակայն ստեղծվեցին այնպիսի բարենպաստ պայմաններ, որ  այցելեցինք միջազգային ցուցահանդես, ընտրեցինք մատակարարներին, նախագծեցինք կայանը, և այն շատ շուտով, բարեհաջող աշխատանքների շնորհիվ, որը փայլուն իրականացրին «Բաղրամյանշին», «ԱԿԲԱ Լիզինգ» և «Շտիգեն» ընկերությունները, դարձավ իրական: Այժմ դուք կարող եք տեսնել դրա արդյունքը: Ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել այս գործին ներգրավված բոլոր գործըներներին»:

«ԱԿԲԱ Լիզինգ»-ի տնօրեն Արսեն Բազիկյանը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար բոլոր գործընկերներին, նշելով, որ հաճելի է աշխատել իրենց գործին տիրապետող, պատասխանատու ընկերությունների հետ, որոնք իվիճակի են ամբիցիոզ պլաններ մշակել և պատվով կյանքի կոչել դրանք:

«Շտիգեն» ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը նշեց. «Թեև մենք ունենք ավելի հզոր արևային ջերմային կայանի կառուցման փորձ (խոսքը «Գրանդ Սպորտ սպորտային համալիրում կառուցված 1,5 ՄՎտ պիկային հզորությամբ կայանի մասին է), այս կայանն անձամբ ինձ համար հատուկ նշանակություն ունի. այն մեր առաջին 1ՄՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայանն է, կայանը կառուցվել է մի քանի ընկերությունների հետ սերտ համագործակցությամբ և ամբողջությամբ տեղական ուժերով: Կայանը Թուրքիայի սահմանից մոտ 3կմ հեռավորության վրա է ու բացի իր էներգետիկ նշանակությունը նաև յուրօրինակ զարգացման խորհրդանիշ է, մասնավոր և պետական երկարաժամկետ ծրագրերի մի օրինակ»: Հայկ Շեկյանը՝ որպես կատարված աշխատանքի որակի երաշխիք նշեց նաև այն փաստը, որ վերջերս կայան այցելած միջազգային փորձագիտական խումբը բարձր է գնահատել կատարված աշխատանքը ինչը, ըստ նրա, արևային էներգետիկայի ոլորտի կայացման կարևոր չափանիշ է:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98