2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 430 սմարթֆոն
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 430 բջջային հեռախոս (սմարթֆոն)։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 70.4%-ով կամ 1022-ով։
Միևնույն ժամանակ համակարգիչների արտադրությունը նվազել է 18.1%-ով և կազմել 657 հատ, իսկ պլանշետների արտադրությունը նվազել է 66.4%-ով և կազմել 575 հատ։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։