Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՍԱՊԾ են հրավիրվել պետական գնումներով ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները
19/02/2018 20:54
Կիսվել

ՍԱՊԾ են հրավիրվել պետական գնումներով ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները

«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը, ըստ որի 2018թ. հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍԱՊԾ-ից, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն են հրավիրվել պետական գնումներով ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք տեղեկացվել են, որ 2018թ. մարտի մեկից պետական գնումներով թարմ մսի մատակարարումը պետք է իրականացվի բացառապես սպանդանոցներից: Նրանց է ներկայացվել նաև կենդանական ծագման մթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի տրամադրման թվայնացված նոր համակարգը, ինչը  հնարավորություն է տալիս  արագ ու առանց լրացուցիչ ծախսերի կազմակերպել գործընթացը:

ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը տեղեկացրել է, որ սպանդանոցային ծագման կենդանական մթերքն ու հումքը պետք է տեղափոխվեն և իրացվեն անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթով կամ դրա պիտակով՝ հսկողության հետագծելիությունն ապահովելու նպատակով: Նա մանրամասնել է. «Թվայնացված համակարգը ոչ միայն հեշտացնելու է ձեր գործունեությունը, այլև ավելի թիրախային է դարձնելու պետական վերահսկողությունը՝ սննդի շղթայի բոլոր օղակերում հնարավոր խախտումներն ու թերացումները բացահայտելու հնարավորություն տալով»:

Պետական գնումներով ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները տեղեկացվել են, որ այսօր երկրում կա արդեն 22 գործող սպանդանոց, առաջիկայում նախատեսվում է շահագործել ևս 20-ը հանրապետության տարբեր տարածաշրջաններում, իսկ 2018 թվականի հուլիսի 1-ից հետո, երբ պահանջը կգործի բոլոր ոլորտների համար, ակնկալվում է ունենալ շուրջ 70 սպանդանոց:

Բանախոսը հիշեցրել է նաև, որ թարմ միս տեղափոխող փոխադրամիջոցները պետք է ունենան սանիտարական անձնագրեր:

Տնտեսվարողները ներկայացրել են իրենց անհանգստացնող խնդիրները, որոնց լուծման վերաբերյալ ծառայության ներկայացուցիչները տվել են հիմնավոր բացատրություններ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52