Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
2017թ.-ին բնակարանների միջին գները Երևան քաղաքում նվազել են 3.5%-ով
21/02/2018 10:44
Կիսվել

2017թ.-ին բնակարանների միջին գները Երևան քաղաքում նվազել են 3.5%-ով

Այսօր՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրեց  կոմիտեի կողմից 2017 թվականի ըն­թաց­քում կատարված հիմնական աշխատանքները և 2018 թվականի համար նախատեսված միջոցառումներն ու ակնկալվող արդյունքները:

Անդրադառնալով կադաստրի համակարգում իրականացված կառուցվածքային բարեփոխումներին և օպտիմալացման ծրագրերին՝ պարոն Սարգսյանը ներկաներին տեղեկացրեց, որ վեց տարածքային մարզային ստորաբաժանումներ՝ Արմավիր, Կոտայք, Արագածոտն, Տավուշ, Արարատ և Գեղարքունիք  միավորվել են Երևանի և Մարզերի Միավորված ստորաբաժանումներին: Երեք սպասարկման գրասենյակներ՝ Էրեբունի, Նոր-Նորք և Արարատյան միավորվել են այլ սպասարկման գրասենյակների, իսկ  Վայք, Անի և Ախուրյան սպասարկման գրասենյակները լուծարվել են: Արդյունքում տնտեսվել է տարեկան շուրջ 385.0 մլն ՀՀ դրամ: Բանախոսը հավելեց, որ ներկայումս կադաստրի պետական կոմիտեն ունի 783 աշխատակից:

2017 թվականի ընթացքում կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների կողմից ընդունվել է 402.402 դիմում, որը նախորդ տարվա համեմատ աճել է 19.2 %-ով, իսկ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ առցանց մուտքագրվել է 11.215 դիմում։ Նույն տարում կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներում ստորագրությունների իսկության ճանաչմամբ անվճար կնքվել է 18.069 պայմանագիր, որոնց քանակը 2016 թվականի համեմատ աճել է 22.3 %-ով:

Հատկանշական է, որ 2017 թվականին կոմիտեի կողմից մատուցված ծառայությունների դիմաց հավաքագրվել է շուրջ 3,7 մլրդ. ՀՀ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ աճել է 395,5 մլն. ՀՀ դրամով (շուրջ 11.8%): Պետական տուրքի գծով ՀՀ պետական բյուջե փաստացի մուտքագրվել է շուրջ 842,6մլն. ՀՀ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ աճել է 11.9%-ով:

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահը հավելեց նաև, մոր 2017 թվականի եկամուտների և ծախսերի դրական տարբերությունը կազմել է շուրջ 378,75 մլն. ՀՀ  դրամ՝ (նախորդ տարվա 19,32 մլն. ՀՀ դրամի փոխարեն), որը փոխանցվել է պետական բյուջեի հաշվին:

Անդրադառնալով անշարժ գույքի շուկայի նկատմամբ իրականացված գործարքներին՝ Մարտին Սարգսյանը նկատեց, որ 2017թ. հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 186.585 գործարք, ինչը 2016թ. համեմատ ավել է 7.5 %-ով կամ 13.017 գործարքով։ Իրականացվել է 52.274 օտարման գործարք, ինչը 2016 թվականի համեմատ, աճել է 11.8 %-ով, գրավադրման 24.326 գործարք՝ աճել է13.5 %-ով և 9.513 վարձակալության գործարք, ինչը 2016 թվականի համեմատ, աճել է 26.4 %-ով:

Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայում արձանագրվել է անշարժ գույքի գների որոշակի նվազում: Մասնավորապես, 2017 թվականին 2016 թվականի համեմատ բնակարանների միջին գները Երևան քաղաքում նվազել են 3.5%-ով, իսկ մարզերում՝ 5.0 %-ով: Սակայն պետք է նշել, որ 2017թ.դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է անշարժ գույքի գների որոշակի աճ, մասնավորապես, Երևանում բնակարանի գները աճել են 1.2%-ով։

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում կադաստրի պետական կոմիտեի նախագահը հանգամանորեն ներկայացրեց նաև 2017թ. ընթացքում կադաստրի համակարգում սպասարկման որակի բարելավմանը միտված և իրականացված բարեփոխումները:

Կոմիտեի նախագահը  ԶԼՄ-ների ներկայացուցիչներին  հավաստիացրեց, որ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ կողմից 2017 թվականի ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրերը և գերակա խնդիրներն իրականացվել են ամբողջությամբ: Պարոն Սարգսյանը մասնավորապես կարևորեց Հայաստանի Հանրապետության քաղաքների (Սևան, Սպիտակ, Ջերմուկ, Կապան և Գորիս) երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծումը՝ տեղեկացնելով, որ բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համապատասխան ստեղծելու և ներդնելու նպատակով 2018թ. նախատեսվում է իրականացնել Սևան, Սպիտակ, Ջերմուկ, Կապան և Գորիս քաղաքների բազային երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքները:

ԱԳԿՊԿ ղեկավարը կարևեց նաև Հայաստանի Հանրապետությունում հողամասերի և դրանց բարելավումների միասնական տարածագնահատման նոր գոտևորման սահմանումը և բազային արժեքների որոշումը, ինչը  հնարավորություն կընձեռնի Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկով արդարացի հարկման մեխանիզմների ներդրմանը, կապահովի անշարժ գույքի շուկայի գնային իրավիճակի վերաբերյալ վերլուծական տեղեկատվության ապահովմանը,  ինչպես նաև հիմք կհանդիսանա Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի միասնական հարկման համակարգի ներդրմանը:

2018 թվականին նախատեսված աշխատանքները և իրականացվելիք բարեփոխումները ներկայացնելով՝ Մարտին Սարգսյանն առանձնապես կարևորեց  ARPIS և E-CONSUL համակարգերի ինտեգրումը, դիմումատուների իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված կարճ տեսահոլովակների ցուցադրումը, անշարժ գույքի շուկայի վերլուծությունների կատարելագործումը, ինչպես նաև պետական նշանակության թեմատիկ քարտեզագրությունը, ուսումնական և զբոսաշրջային թեմատիկայով քարտեզների ստեղծումն ու հրատարակումը:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69