Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման ծրագրերին միացել է ևս երեք ֆինանսական կառույց
28/02/2018 11:15
Կիսվել

Ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման ծրագրերին միացել է ևս երեք ֆինանսական կառույց

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը,  «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը,  «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ Նշան Գրիգորյանը, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանն այսօր ստորագրել են  Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման  ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության հուշագրեր:

Ծրագրերի շրջանակներում վարկերը տրամադրվելու են ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվներին ու անհատ ձեռնարկատերերին:

Պետության կողմից իրականացվելու է վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում: Շահառուները  կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար կարող են ստանալ տարեկան 2, իսկ ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար` 5 % տոկոսադրույքով վարկեր:

«Մեր ծրագրերին արդեն միացել է 8 ֆինանսական կառույց, ավելացել է նաև կապալառուների ցանկը` համալրվելով և՛ տեղական կազմակերպություններով, և՛ արտասահմանյան բավական մեծ փորձ ունեցող ընկերություններով», – նշել է նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը:

Փոխնախարարի խոսքով` ծրագրերի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում  թե՛ գյուղացիական տնտեսությունները և թե՛ բանկային կառույցները:

«Սա պետություն-մասնավոր հատված համագործակցության հերթական քայլն է, որը, համոզված եմ, մեծ դրական արդյունք կունենա մեր տնտեսվարողների համար: Մենք մեր հաճախորդներին արդեն կարող ենք առաջարկել այնպիսի ֆինանսավորում, որն էապես կնպաստի նրանց բիզնեսի զարգացմանը, քանի որ պետության կողմից տոկոսադրույքների սուբսիդավորման էական առաջարկ է արվում», – նշել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը:

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ–ի վարչության նախագահի տեղակալ Նշան Գրիգորյանն ընդգծել է, որ նշված ծրագրերով առավել քան բարենպաստ պայմաններ են ստեղծված գյուղատնտեսության ոլորտի վարկավորման համար, և  «Հայբիզնեսբանկ»-ը ևս ակտիվորեն կմասնակցի ծրագրին` իրականացնելով ծրագրերով նախատեսված պայմաններով վարկավորում:

«Պետության կողմից սուբսիդավորման արդյունքում շատ մատչելի ֆինանսական ռեսուրսներ կտրամադրվեն ծրագրերի ֆինանսավորման համար: Կանխատեսում ենք, որ պահանջարկը կլինի բավականին մեծ և արդյունավետ գյուղատնտեսության զարգացման համար», – իր հերթին նշել է «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը:

Մինչ օրս նշված ծրագրերի շրջանակում համագործակցության հուշագրեր են ստորագրվել նաև «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ», «Ինեկոբանկ»,  «Կոնվերս բանկ», «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ների և «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվի հետ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12