Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50-0.25
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 73.87-1.64 WTI - 70.43-1.85
COMEX:  GOLD - 2691.70-0.41 SILVER - 31.43-1.13
COMEX:  PLATINUM - 978.30-1.97
LME:  ALUMINIUM - 2620.50-2.75 COPPER - 9443.50-2.28
LME:  NICKEL - 16397.00-1.15 TIN - 31648.00-0.53
LME:  LEAD - 2024.00-0.69 ZINC - 2979.50-2.38
FOREX:  USD/JPY - 152.63-0.09 EUR/GBP - 1.0718-0.58
FOREX:  EUR/USD - 1.0718-0.58 GBP/USD - 1.2921-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43988.99+0.59 NASDAQ - 19286.78+0.09
STOCKS US: S&P 500 - 5995.54+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 39500.37+0.30 TOPIX - 2742.15-0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 20728.19-1.07 SSEC - 3452.30-0.53
STOCKS EUR:  FTSE100 - 8072.39-0.84 CAC40 - 7338.67-1.17
STOCKS EUR:  DAX - 19215.48-0.76
08/11/2024  CBA:  USD - 387.37+0.14 GBP - 502.19+2.51
08/11/2024  CBA:  EURO - 417.58+1.15
08/11/2024  CBA:  GOLD - 33526.80+408.02 SILVER - 387.39-8.51
Խաղողի այգիների կադաստրի ծրագրով հնարավոր կլինի կանխատեսել յուրաքանչյուր սորտից սպասվող բերքը
13/03/2018 19:43
Կիսվել

Խաղողի այգիների կադաստրի ծրագրով հնարավոր կլինի կանխատեսել յուրաքանչյուր սորտից սպասվող բերքը

Հայաստանում վերջին տարիներին գինեգործությունն ակտիվ զարգանում է, հիմնականում կարմիր սորտերի մեծ պահանջարկ կա։ 2016 թվականին մեր երկրում արտադրվել է 7 միլիոն լիտր գինի, 2017-ին՝ 2 միլիոն լիտրով ավելի։ Մեծ պահանջարկը պայմանավորված է ինչպես արտահանման ծավալների, այնպես էլ ներքին շուկայում սպառման ավելացմամբ։ Ոլորտում թիրախավորված քաղաքականություն իրականացնելու, խաղողի մթերման և վերամշակման ծավալների վերաբերյալ ստույգ տեղեկատվություն հավաքագրելու նպատակով Խաղողի այգիների տնկարկների կադաստրի հիմնման ծրագիրն է մեկնարկում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց, որ ծրագրի նպատակն է բացահայտել, թե որ շրջաններում քանի հեկտար խաղողի այգիներ կան, ովքեր են այգիների օգտատերերը, խաղողի ինչ սորտեր են աճեցվում։ «Ծրագիրը բաղկացած է երեք փուլից։ Առաջին փուլում մենք պետք է ձեռք բերենք արբանյակային նկարներ, որպեսզի բացահայտենք խաղողագործությամբ զբաղվող բոլոր շրջաններն ու տարածքները, թե քանի հեկտար խաղողի այգիներ ունենք։ Սահմանում ենք տալու տնկարկներին, թվային տեղեկատվություն ենք հավաքագրելու, թե քանի հեկտար ու ինչ սորտեր ունենք, ոռոգման ինչ համակարգ է ներդրված։ Սա երկրորդ փուլն է, որի ընթացքում տեղեկատվությունը հավաքագրելու ենք արդեն ֆերմերներից։ Պետք է հասկանանք, թե ում են վաճառում արտադրած խաղողը, որպեսզի կարողանանք նաև կեղծարարության դեմ պայքարել, քանի որ արդեն հստակ պատկեր կունենանք, թե տարեկան, օրինակ, քանի տոննա «Արենի»  ենք արտադրում և մթերում»,-ասաց Զարուհի Մուրադյանը։ Ըստ որոշակի աղբյուրների՝ Հայաստանն ունի խաղողի 500 էնդեմիկ սորտ, սակայն ներկայում օգտագործում է 15 սորտ։

Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ ծրագրի իրագործումը, որը նվազագույնը երեք տարի կպահանջի, նախարարությանը նաև հնարավորություն կտա հետագայում ապահովագրման ու սուբսիդավորման թիրախավորված ծրագրեր իրականացնել՝ հստակ պատկեր տալով խաղող մթերող ու վերամշակող ընկերությունների ու ֆերմերների մասին։ Գերատեսչությունը նաև կկարողանա կանխատեսում կատարել սպասվող բերքի վերաբերյալ` չնայած, որ Հայաստանում արտադրվող խաղողի 80 տոկոսն ավանդաբար կոնյակագործության մեջ է օգտագործվում։ «Մարտին արդեն կհայտարարենք տենդեր և մարտի վերջին կսկսենք աշխատանքները։ Երկարատև գործընթաց է, կարծում եմ, 3 տարի պետք կլինի, որ կադաստրի ամբողջ համակարգը ներդնենք»,-հավելեց Զարուհի Մուրադյանը։

Զարուհի Մուրադյանը նկատեց, որ չնայած բոլոր երկրները, որտեղ գինեգործությունը զարգացած է, իրականացնում են կադաստրի հիմնման ծրագիրը, այնուամենայնիվ, այն սպեցիֆիկ ընթացք է ունենում։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության(GIZ) աջակցությամբ Պորտուգալիայից մասնագետ են հրավիրել, ով այդ համակարգն արդեն ներդրել է Պորտուգալիայում, Վրաստանում ու Մոլդովայում։

08/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.37
+0.14
Եվրո (EUR)
417.58
+1.15
Ռուբլի (RUR)
3.97
+0.02
Լարի (GEL)
142.21
+0.37
33526.80
+408.02
Արծաթ
387.39
-8.51