Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Նովրուզին Իրանից դեպի Հայաստան 40 հավելյալ չվերթ կիրականացվի
21/03/2018 12:33
Կիսվել

Նովրուզին Իրանից դեպի Հայաստան 40 հավելյալ չվերթ կիրականացվի

Իրանալեզու և թուրքալեզու ժողովուրդները մարտի 21-ին տոնում են Նովրուզը, որը եվրասիական մի շարք ժողովուրդների մոտ համարվում է Նոր տարվա տոն, նաեւ գարնան առաջին օրն ու բնության զարթոնքը: Այդ օրերին մեծ թվով իրանցիների կարելի է հանդիպել Երևանի փողոցներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանն ասաց, որ այդ ժամանակաշրջանում դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսքի հետ կապված մարտ-ապրիլ ամիսներին, իրականցվող կանոնավոր չվերթներին զուգահեռ, «Արմենիա», «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ », «Ղեշմ էյր» ավիաընկերությունների կողմից կատարվելու է հավելյալ 40 չվերթ։ Կանոնավոր չվերթներն իրականացվում են «Մահան էյր» և «Իրան Ասեման» ավիաընկերությունների կողմից, որոնք ևս չվերթներ կավելացնեն: «Այսօրվանից մինչև մարտի 24-ը «Մահան էյրը» իրականացնելու է 5 չվերթ, «Իրան Ասեմանը» 2 չվերթ, մարտի 25-ից « Իրան Ասեմանը» թռիչքները կիրականացնի շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ, իսկ «Մահան Էյրը»՝ շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ»,-ասաց նա:

Անդրադառնալով  2017 թվականին  Նովրուզ տոնի ընթացքում զբոսաշրջային հոսքին, ՝ Սաթենիկ Հովհաննիսյանը նշեց, որ մարտի 15-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել էր Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ժամանած 8100 ուղևորի:

Հայաստանը հետաքրքիր ու գրավիչ միջոցառումներ է նախապատրաստել մեր երկրում Նովրուզը նշել ցանկացողների համար: Սահմանային անցման կետերից սկսած իրանցի զբոսաշրջիկներին կբաժանվեն պարսկերեն բրոշյուրներ ու տեղեկատվական թերթիկներ Հայաստանի մասին: Ամբողջ ճանապարհին փակցվել են Հայաստան բարի գալուստ մաղթող պաստառներ:

Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեն աշխատում է նաև Երևանի քաղաքապետարանի հետ Հյուսիսային պողոտայում և մի շարք այլ վայրերում Նովրուզի թեմաներով ձևավորումներ ապահովելու համար` տոնական տրամադրություն հաղորդելու նպատակով:

2017 թվականին Իրանից օդային եւ ցամաքային ճանապարհով Հայաստան է ժամանել 220 հազար այցելու, որը 16 տոկոսով ավելի է 2016-ի ցուցանիշից: 

Իրանցիները Նովրուզ Բայրամը տոնում են մարտի 21-ին, և այն տևում է 13 օր: Նովրուզի բազմադարյա տոնակատարությունների արդյունքում ձևավորվել են մի շարք ավանդույթներ, մասնավորապես՝ տոնից երկու շաբաթ առաջ ափսեներում ցորեն են ցանում, որի կանաչ ծիլերով զարդարում են տոնական սեղանը: Տոնական սեղանն անվանում են «խավտ սին», քանի որ սեղանին պետք է անպայման լինեն յոթ մթերք, որոնց անվանումը պետք է սկսվի արաբերենի «սին» տառով: Բացի այդ, սեղանին դրվում է հայելի և ընտանիքի անդամների թվով մոմեր են վառվում, որոնք չի կարելի հանգցնել:

 2009 թվականին Նովրուզի տոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային մշակութային ժառանգության ցանկում, իսկ 2010 թվականի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մարտի 21-ը հայտարարել է Նովրուզի միջազգային օր:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88