Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Զատկին ընդառաջ ՏՄՊՊՀ-ն խստացրել է վերահսկողությունը ձվի շուկայում
29/03/2018 13:01
Կիսվել

Զատկին ընդառաջ ՏՄՊՊՀ-ն խստացրել է վերահսկողությունը ձվի շուկայում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Զատկի տոներին ընդառաջ խստացրել է ձվի շուկայի վերահսկողությունը՝ շաբաթական երեքանգամյա մոնիտորինգի և դիտանցումների փոխարեն անցնելով ամենօրյա ռեժիմի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը, ՏՄՊՊՀ աշխատանքային խումբը պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երևանի մանրածախ խոշոր վաճառակետերում, բացի այդ, Հանձնաժողովը համապատասխան տեղեկատվություն է պահանջել նաև տնտեսավարողներից՝ արտադրման, ներկրման և իրացման ծավալների, ինչպես նաև գնագոյացման վերաբերյալ: «Հաշվի առնելով, որ տարվա ընթացքում Ամանորի և Զատկի տոներին ընդառաջ ձվի պահանջարկը էականորեն ավելանում է, Հանձնաժողովը ուժեղացնում է վերահսկողությունը, որպեսզի թույլ չտրվեն չհիմնավորված գնային փոփոխություններ, ինչը կարող է վնաս պատճառել մի կողմից՝ սպառողների, իսկ մյուս կողմից՝ բարեխիղճ տնտեսավարողների շահերին»,-ասաց Գայանե Սահակյանը:

Սեզոնայնությամբ պայմանավորված, ինչպես նաև պահանջարկի նվազմանը զուգահեռ, ամառվա ամիսներին այս ապրանքատեսակի գները նվազում են, իսկ հետագա ամիսներին՝ վերադառնում նախկին մակարդակներին: «Քանի որ, սովորաբար տոնական օրերին ընդառաջ, մտահոգություններ են հնչում ձվի շուկայի դեֆիցիտի վերաբերյալ, ապա այս առնչությամբ տեղեկացնենք, որ Հանձնաժողովի մոտ առկա տվյալները, ինչպես նաև տնտեսավարողներից ստացված ցուցանիշները փաստում են, որ ընկերությունները ունեն բավարար պաշարներ ձվի պահանջարկը բավարարելու համար: Բացի այդ, մի շարք ընկերություններ կարճաժամկետ պահանջարկի ավելացումը բավարարելու համար անհրաժեշտության դեպքում իրականացնում են նաև ներմուծումներ, ինչը հնարավորություն է տալիս նաև խուսափել խնդիրներից»,-հավելեց ՏՄՊՊՀ նախագահի խորհրդականը:

Ինչ վերաբերում է գնային փոփոխություններին, ապա այս պահի դրությամբ ձվի մանրածախ գները հիմնականում կայուն են, իսկ որոշ տեսակների գծով գնային նվազեցումներ կան: Մասնավորապես, եթե 2018 թվականի հունվարին մանրածախ գները կազմել են 60-65 դրամ, ապա ներկայում կազմում են շուրջ 50 դրամ: 2017 թվականի մարտ-ապրիլին ձվի մանրածախ վաճառքի գները կազմել են 60-70 դրամ՝ ներկայի 50 դրամի փոխարեն:

Ինչ վերաբերում է շուկայում խոշոր ընկերությունների գործունեությանը, ապա Հանձնաժողովի վերջին տվյալներով, շուկայում գործում են շուրջ 20 տեղական արտադրողներ և ներմուծողներ: Այդ ընկերություններից խոշորներն են «Լուսակերտի թռչնաֆաբրիկա», «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնի թռչնաֆաբրիկա» ընկերությունները:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69