2018թ. հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 224 պլանշետ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. առաջին երկու ամսում Հայաստանում արտադրվել է 224 պլանշետ։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 56 անգամ։
Միևնույն ժամանակ համակարգիչների արտադրությունը նվազել է 30.3%-ով և կազմել 50 հատ։ Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում սմարթֆոններ չեն արտադրվել։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։