Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Շվեյցարացի գործարարները հետաքրքրված են Հայաստանի ներդրումային հնարավորություններով
13/04/2018 19:42
Կիսվել

Շվեյցարացի գործարարները հետաքրքրված են Հայաստանի ներդրումային հնարավորություններով

Ապրիլի 12-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում կայացել է «Հայաստան. բացահայտեք գործարար հնարավորությունները» խորհագրով գործարար համաժողովը: Համաժողովը կազմակերպվել էր Ժնև կանտոնի Առևտրաարդյունաբերական պալատի(ԺԱԱՊ), ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության(ՀԱԳՄ) համագործակցությամբ` Շվեյցարիայում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ու համակարգմամբ: Համաժողովին մասնակցում էին շուրջ 70 գործարարներ տարբեր երկրներից:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԺԱԱՊ գլխավոր տնօրենի տեղակալ Վինսենթ Սուբիլիան, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Տիգրան Դավթյանը:

Պարոն Սուբիլիան նշեց, որ շվեյցարական գործարար համայնքը բավականին հետաքրքրված է Հայաստանով և հավելել, որ ձեռնամուխ է լինելու դեպի Հայաստան գործարար պատվիրակության այցի կազմակերպմանը:

Համաժողովի ընթացքում Շվեյցարիայում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը շվեյցարացի, ֆրանսացի և այլ օտարերկրյա գործարարներին ներկայացրեց Հայաստանի ներդրումային դաշտը և գործարար միջավայրը: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների, ազատ տնտեսական գոտիների, ֆինանսաբանկային համակարգի, վերականգնվող էներգետիկայի, ոսկերչության և գինեգործության ոլորտների առանձնահատկություններն ու գրավչությունը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները և ոլորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հայաստանյան գործարար պատվիրակության կազմում ընդգրկված էին բեռնափոխադրումների, ֆինանսաբանկային, տեղեկատվական տեխոլոգիաների, ազատ տնտեսական գոտիների, առողջապահության, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, էներգետիկայի, սննդարդյունաբերության և խորհրդատվական շուրջ 30 ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Որպես Հայաստանի և Շվեյցարիայի տնտեսական համագործակցության ընդլայնման և խորացման երաշխիք, հայ – շվեյցարական գործարար համաժողովին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Ժնև Կանտոնի առևտրաարդյունաբերական պալատի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որը նոր հնարավորություններ կստեղծի գործարար շրջանակների համագործակցության ընդլայման առումով: Հուշագիրը ստորագրեցին Արսեն Ղազարյանը և Վինսենթ Սուբիլիան:

Միջոցառման ավարտին անցկացվեց հայկական արտադրանքի ցուցադրություն-համտես:

Նույն օրը, մինչ համաժողովը, կազմակերպվեց հայկական արտադրանքի ցուցադրություն, ինչպես նաև անցկացվեցին առանձին հանդիպումներ շվեյցարական գործարարների հետ` B2B ձևաչափով:

Հանդիպումների ընթացքում ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ հայաստանյան ներգնա զբոսաշրջության, ալկոհոլի արտահանման, քարի արտահանման ու լոգիստիկայի, ազատ գոտիների մասով: Կազմակերպվեց նաև այցելություն «Ֆրանկ Մյուլլեր» ընկերություն, որտեղ, հաշվի առնելով ընկերության կողմից  Հայաստանում ծավալված գործունեություն լայն շրջանակը, քննարկվեցին տնտեսության տարբեր հայաստանյան ընկերությունների հետ  համագործակցության հնարավորությունները։

Միջոցառման ընթացքում և առանձին հանդիպումների համար նախատեսված սրահներում Շվեյցարիայից և Ֆրանսիայից ժամանած գործարարները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Հայաստանի բիզնես հնարավորություների նկատմամբ:

Համաժողովին մասնակցում էին շվեյցարական մի շարք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Ապրիլի 13-ին, պատվիրակությունը կմասնակցի նաև Ժնևում Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի բացման արարողությանը:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91