Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Նիկոլ Փաշինյանը խոստանում է կուտակային համակարգի հետ կապված հանրության համար ընկալելի լուծումներ
21/05/2018 23:17
Կիսվել

Նիկոլ Փաշինյանը խոստանում է կուտակային համակարգի հետ կապված հանրության համար ընկալելի լուծումներ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է կենսաթոշակների կուտակային համակարգի հետ կապված առաջարկել հանրության համար ընկալելի լուծումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետն այդ մասին ասաց ՀՀ նախագահական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ հանդիպմանը: Առաջիկայում բոլոր շահագրգիռ մարմինների մասնակցությամբ տեղի կունենա քննարկում, և մենք կտեսնենք, թե ինչ իրողություններ կան:  Շատ կարևոր եմ համարում, որ մենք արձանագրենք իրողությունները և առաջարկենք կոնկրետ լուծումեր: Մենք կարծում ենք, որ կառաջարկենք լուծումներ, որոնք ընկալելի կլինեն հանրության համար»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ ցանկացած որոշման վերաբերյալ, որի նկատմամբ կա հանրային հետաքրքրություն, կառավարությունը հանրության հետ բաց երկխոսություն պետք է ունենա: «Եթե մենք որևէ փաստարկով համոզվել ենք, որ այս կամ այն որոշումը ճիշտ է կամ սխալ, պետք է կարողանանք նույն փաստարկներով դա համոզել հանրությանը»,- ասաց վարչապետը:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ կուտակային համակարգի պարտադիր կոմպոնենտը հանվի, Փաշինյանը պատասխանեց. «Ես ասում եմ, որ կքննարկվի իրավիճակը, որովհետև կարող է պարզվել, որ այդ համակարգն արդեն որոշակի գիծ է անցել: Ես կարծում եմ, որ քննարկումների արդյունքում կառաջարկվեն լուծումներ, որոնք հասկանալի կլինեն հանրությանը»:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11