
ԱԱԾ-ն անցավ գործի. ապօրինի հարստացածների գործով անձինք են բերման ենթարկվել
Ժողովուրդ օրաթերթը տեղեկություններ է հայտնել ԱԱԾ հակակոռուպցիոն գործողություններ մասին։
«Ապօրինի հարստացածների գործով անձինք են բերման ենթարկվել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից: Սակայն բերման ենթարկվածների ինքնությունն առայժմ գաղտնի է պահվում: Հիշեցնենք, որ մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ մայիսի 23-ից սկսվելու է ապօրինի հարստացած անձանց բացահայտման ուղղությամբ գործընթաց», – գրում է թերթը: