Տնտեսական

USD BUY - 394.00+0.00 USD SELL - 399.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00+0.00
OIL:  BRENT - 74.17+1.15 WTI - 70.26+0.82
COMEX:  GOLD - 2636.50-0.61 SILVER - 29.98-1.54
COMEX:  PLATINUM - 935.90-3.15
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.82+0.11 EUR/GBP - 1.0427+0.15
FOREX:  EUR/USD - 1.0427+0.15 GBP/USD - 1.2579+0.46
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42992.21-0.77 NASDAQ - 19722.03-1.49
STOCKS US: S&P 500 - 5970.84-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 40281.16+1.80 TOPIX - 2801.68+1.26
STOCKS CHINA:  HANG SENG - 20092.10-0.03 SSEC - 3401.96+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 8149.78+0.16 CAC40 - 7355.37+1.00
STOCKS EUR:  DAX - 19984.32+0.68
27/12/2024  CBA:  USD - 396.48+0.30 GBP - 496.79+0.30
27/12/2024  CBA:  EURO - 413.13+1.06
27/12/2024  CBA:  GOLD - 33318.44+25.21 SILVER - 375.79+0.29
Արթուր Խաչատրյան․ Շուկան վերահսկող մարմինները պատասխանատվություն են կրում գյուղմթերքի գների անարդարացի աճի դեպքում
01/06/2018 14:51
Կիսվել

Արթուր Խաչատրյան․ Շուկան վերահսկող մարմինները պատասխանատվություն են կրում գյուղմթերքի գների անարդարացի աճի դեպքում

Եթե պարզվի, որ գյուղատնտեսական ապրանքների շուկայում կա գնաճ, և այն արդարացված չէ, ապա շուկան վերահսկող մարմինները պետք է պատասխանատվություն կրեն: Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ ավելացնելով, որ տեղյակ չէ «Երևան սիթի»-ում մսամթերքի ու գյուղատնտեսական ապրանքների գնաճին: «Բայց վստահում եմ Ձեր խոսքին: Եթե այդպես է, ապա պետք է ուսումնասիրություն կատարել, և եթե կա գնաճ, ուրեմն պարզել՝ որքանով է այն արդարացված»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Մի քանի օր առաջ ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում։ ԱԱԾ-ն հայտարարել է, թե «բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսավարողների կողմից մշակված եւ տեւական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ»։

Ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ԱԱՀ վճարող կազմակերպություն, դեռեւս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ների միջոցով, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի եւ շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ»: Ըստ ԱԱԾ-ի, «այնուհետեւ, «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության ղեկավար կազմը, մինչեւ 2018 թ. մայիս ամիսը ներառյալ ժամանակահատվածում, ինչպես իրենց ընկերության աշխատակիցների, այնպես էլ վերջիններիս ընտանիքների անդամների եւ ծանոթների անվամբ, հիմնականում նույն նոտարի մոտ, գրանցել են 461 ԱՁ, որոնք գործունեություն են ծավալել «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում: Ընդ որում, դրանց մի մասը գրանցվել են առանց քաղաքացիների գիտության: Երբ ԱՁ-ների շրջանառությունը հասել է 115 մլն ՀՀ դրամի շեմին, գործունեությունը դադարեցվել կամ լուծարվել է, որից հետո օգտագործվել են նոր գրանցված այլ ԱՁ-ներ։

Նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 ԱՁ-ով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ, որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ՝ օրինական գործունեություն ծավալելու դեպքում «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունն այդ գումարից պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ եւ շահութահարկ»:

27/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.48
+0.30
Եվրո (EUR)
413.13
+1.06
Ռուբլի (RUR)
3.76
-0.22
Լարի (GEL)
142.11
+0.36
33318.44
+25.21
Արծաթ
375.79
+0.29