Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Գյուղնախարարն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային
07/06/2018 16:16
Կիսվել

Գյուղնախարարն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային` հայ-հոլանդական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Այդ մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ գերատեսչության պաշտոնական կայքից։

Հանդիպման սկզբում նախարար Արթուր Խաչատրյանն իր գոհունակությունը հայտնեց Յոհաննես Դաումային Հայաստանի և Նիդերլանդների միջև սերտ համագործակցության հարթակ ձևավորելու կապակցությամբ։

Մասնավորապես դեռևս 1991թ. համագործակցություն է ծավալվել հոլանդական Agrico ընկերության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի կարտոֆիլի սերմնաբուծությամբ զբաղվող ֆերմերների միջև։ Այս տարիների ընթացքում Հայաստան է ներկրվել 30.000 տոննա կարտոֆիլի տնկանյութ, որի արդյունքում ՀՀ-ն ներմուծող երկրից դարձել է կարտոֆիլ արտահանող երկիր։
 
Դեսպան Յոհաննես Դաուման նախարարին ներկայացրել է Նիդերլանդների Թագավորության արտաքին տնտեսական գործերի նախարարության PSO (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների հետ համագործակցության ծրագիր) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականցվող ջերմատնային տնտեսություն (բանջարբոստանային գիտական կենտրոնում), կաթի վերամշակման գործարան (ք. Տաշիր), անասնապահական տնտեսություն (ք. Տաշիր, «Քարախաչ» ՍՊԸ), կարտոֆիլի երկարատև պահպանության պահեստ (գ. Ազատան, Շիրակի մարզ), համակցված կերերի գործարան (ք. Երևան), ձկան վերամշակման գործարան (Արմավիրի մարզ), խոզի սպանդանոց (Նուբարաշեն) և ծաղկի աճեցման ջերմոց (Արարատի մարզ) ծրագրերը։
 
Հանդիպմանը քննարկվել են ներկայիս երկկողմ համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները: Այս համատեքստում զրուցակիցներն առավել նպատակահարմար են համարել ուսումնասիրել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը հատկապես կաթի և կաթնամթերքի արտադրության ոլորտում:
 
Մասնավորապես, կաթի արտադրության ոլորտում ընդգծվել է ամբողջական արժեշղթայի ձևավորման կարևորությունը, կաթնամթերքի բարձր որակի ապահովումը, կաթնատու կենդանիների կերակրման բարելավումը և առողջության պահպանումը, ինչպես նաև տեղական կաթնամթերքի դիվերսիֆիկացիան:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արթուր Խաչատրյանն առաջարկել է քննարկել նաև ջերմոցային տնտեսությունների ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրագործման հնարավորությունը` շեշտելով, որ ջերմոցային արտադրանքը թույլ է տալիս ոչ միայն ավելացնել արտադրության և արտահանումների ծավալները, այլև ապահովել գյուղմթերքի շուկայի կայունությունը:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացմանը, խորհրդատվական ծառայությունների բարելավմանը, գյուղատնտեսության ոլորտում հոլանդական ներդրումների ներգրավմանը և մի շարք այլ հարցերի:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98