Տնտեսական

USD BUY - 394.00-2.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 89.51-1.17 WTI - 84.79-1.26
COMEX:  GOLD - 2398.10-0.28 SILVER - 28.23-2.39
COMEX:  PLATINUM - 964.00-1.88
LME:  ALUMINIUM - 2555.00+2.45 COPPER - 9576.00+1.25
LME:  NICKEL - 17846.00+0.28 TIN - 32230.00-0.38
LME:  LEAD - 2185.00+0.39 ZINC - 2774.50-1.91
FOREX:  USD/JPY - 154.62+0.20 EUR/GBP - 1.0629+0.17
FOREX:  EUR/USD - 1.0629+0.17 GBP/USD - 1.2432+0.06
STOCKS RUS:  RTSI - 1155.46-0.98
STOCKS US: DOW JONES - 37798.97+0.17 NASDAQ - 15865.25-0.12
STOCKS US: S&P 500 - 5051.41-0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 38471.20-1.94 TOPIX - 2697.11-2.04
STOCKS CHINA:  HANG SENG - 16248.97-2.12 SSEC - 3007.07-1.65
STOCKS EUR:  FTSE100 - 7820.36-1.82 CAC40 - 7932.61-1.40
STOCKS EUR:  DAX - 17766.23-1.44
16/04/2024  CBA:  USD - 395.24-0.52 GBP - 491.92-2.46
16/04/2024  CBA:  EURO - 419.98-1.78
16/04/2024  CBA:  GOLD - 29788.36-768.27 SILVER - 361.39-7.92
Մենք կուտակային կենսաթոշակի նախագծում անցումային դրույթ ենք նախատեսել․Ատոմ Ջանջուղազյան
14/06/2018 10:42
Կիսվել

Մենք կուտակային կենսաթոշակի նախագծում անցումային դրույթ ենք նախատեսել․Ատոմ Ջանջուղազյան

Հայաստանի Հանրապետության նոր կառավարության օրակարգում եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հարցը կա, սակայն կառավարությունը ցանկանում է խնդրին տալ ոչ թե տեղային, այլ համապարփակ լուծում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե նախորդ կառավարությունը մտադիր էր Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման վերաբերյալ նախագիծ, սակայն վերջին նիստի օրակարգից հանեց այդ հարցը՝ խնդրի լուծումը թողնելով նոր կառավարության նպատակահարմարությանը:

«Մենք քննարկում ենք հարկային համակարգի համարժեքության հարցը մեր կարիքներին թե տնտեսական զարգացման, թե մեր երկրի խնդիրների լուծման համատեքստում և ցանկանում ենք, որպեսզի այդ լուծումը լինի ոչ թե տեղային այլ համապարփակ: Եվ այդ դրույքաչափի իջեցումը մեր օրակարգում կա, որովհետև մենք կուտակային կենսաթոշակի նախագծում, որը նախատեսվում է քննարկել Ազգային ժողովում, անցումային դրույթ ենք նախատեսել, որ նախագծով  առաջարկվող լուծումը (կուտակային պարտադիր բաղադրիչի համակարգի մասնակից քաղաքացիների եկամտի 10 տոկոսի ձևավորումը տեղի է ունենում 2.5 տոկոս 7.5 տոկոս համամասնությամբ: Այսինքն, քաղաքացին վճարում է իր աշխատավարձի 2.5 տոկոսը, իսկ մնացած 7.5 տոկոսն ավելացնում է պետությունը) տրվում է այնքան ժամանակ, քանի դեռ եկամտային հարկի դրույքաչափում փոփոխություն չի եղել: Տրամաբանությունն այդտեղ այն է, որ տնօրինվող եկամտի նվազեցման այս փոփոխությունը չհանգեցնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Ջանջուղազյանը շեշտեց, որ սրանով իրենք եկամտահարկի դրույքաչափը նվազեցնելու  անուղղակի պարտավորություն են ստանձնել, բայց հարցը ժամանակի և համատեքստի մեջ է: «Այսինքն, մենք չենք ցանկանում, որ դա լինի տեղային լուծում, մենք կփաթեթավորենք ճիշտ այնպես, ինչպես մեր վերլուծության արդյունքները կհուշեն: Եվ դրանում բոլոր կողմերը կներգրավվեն, բոլորի հետ կքննարկենք ու ըստ դրա կգանք լավ, փոխզիջումային լուծման»,- մանրամասնեց Ատոմ Ջանջուղազյանը:

ՀՀ ֆինանսների նախարարն այս պահին դժվարանում է ասել, թե որքանով կնվազի եկամտահարկի դրույքաչափը, քանի որ դա ոչ թե  գուշակությունների տիրույթում է, այլ պետք է հաշվարկներով հիմնավորված լինի: Ջանջուղազյանի կարծիքով ճիշտ տարբերակն այն է, որ նվազումը  թաքցվող շրջանառությունը բացահայտելու լրացուցիչ խթան հանդիսանա, որպեսզի համոզված լինեն, որ ստանում են ճիշտ այնքան եկամուտ, ինչքան որ պետք է ստանան:

Հայաստանի նախորդ կառավարությունը նախատեսում էր խորհրդարանի քննարկմանը ներկայացնել եկամտահարկի դրույքաչափը նվազեցնելու մասին օրենսդրական նախաձեռնություն: Սակայն այդ կառավարության վերջին նիստի ընթացքում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ նախագիծը հանում են կառավարության նիստի օրակարգից, որպեսզի նոր կառավարությունը քննարկի դրա նպատակահարմարությունը:

16/04/2024
դրամ
Դոլար (USD)
395.24
-0.52
Եվրո (EUR)
419.98
-1.78
Ռուբլի (RUR)
4.20
-0.03
Լարի (GEL)
148.12
-0.35
29788.36
-768.27
Արծաթ
361.39
-7.92