Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ԱԺ-ն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը
20/06/2018 11:30
Կիսվել

ԱԺ-ն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 79, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 7 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Մենք միշտ դեմ ենք եղել կուտակային պարտադիր բաղադրիչի ներդրմանը, մենք մեր դիրքորոշումը չենք փոխել: Այս նախագիծը որոշակիորեն մեղմում է 1974 թ. հետո ծնված երիտասարդների  ֆինանսական բեռը, ովքեր համակարգի մասնակից են: Քննարկելով մեր գործընկերների հետ՝ մենք կողմ կքվեարկենք, պայմանով, որ կառավարության հետ կշարունակենք մեր քննարկումները կուտակային պարտադիր բաղադրիչը հանելու համար»,- ասաց Զոհրաբյանը:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք այս նախագծին ձեռնպահ ենք քվեարկելու, որովհետև այն բարելավում պարունակում է, բայց չի լուծում կարևորագույն հարցը՝ պարտադիր բաղադրիչի վերացման հարցը: Այդ պարտադիր բաղադրիչը խաթարում է սերուդների համերաշխության սկզբունքը, խաթարում է անձի սեփականության իրավունքը: Մենք ձեռնպահ ենք քվեարկելու այս նախագծին»,- ասաց Ռուստամյանը:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հիշեցրեց, որ իր ելույթում արդեն հայտնել է իրենց դիրքորոշումը: Այսօր իրավիճակն այնպիսին է, որ սա հրատապ քայլ է, որ պետք է կատարվի, բայց քննարկումները պետք է շարունակվեն: Այդ իսկ պատճառով, որ կա բարելավում, մենք նույնպես կողմ ենք քվեարկելու»,- ասաց Մարուքյանը:

Օրենքով նախատեսվում է, որ հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչն ամբողջովին ուժի մեջ կմտնի, համակարգին կմիանան շուրջ 80 հազար քաղաքացիներ ևս, սակայն հուլիսի 1-ից սկսած քաղաքացիները կվճարեն իրենց աշխատավարձի 2.5 տոկոսը, իսկ պետությունը դրան կավելացնի 7.5 տոկոսը: Գործող օրենքով համակարգի մասնակից քաղաքացիները վճարում են իրենց աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս ավելացնում է պետությունը:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6