Հանդիպում-քննարկում՝ գործարար ոլորտին առնչվող խնդիրների վերաբերյալ
Հունիսի 25-ին, ժամը 17։00-ին` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիպում-քննարկում գործարար ոլորտին առնչվող խնդիրների վերաբերյալ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ գերատեսչության ֆեյսբուքյան էջից։
Հանդիպման օրակարգում կլինեն առևտրի իրականացման վայրի կազմակերպչի և վաճառողի հարաբերությունները կանոնակարգելու խնդիրները։ Հրավիրում ենք նշված ոլորտում գործունեություն ծավալող կամ հետաքրքրված հասարակական կազմակերպություններին մասնակցելու հանդիպում-քննարկմանը՝ միասնական ջանքերով նշված խնդիրների վերաբերյալ առավել արդյունավետ լուծումներ գտնելու համար։