Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Կառավարությունը ՊԵԿ-ին կտրամադրի 1 մլրդ 873 մլն դրամ
19/07/2018 13:32
Կիսվել

Կառավարությունը ՊԵԿ-ին կտրամադրի 1 մլրդ 873 մլն դրամ

Կառավարությունը պետական բյուջեից Պետական եկամուտների կոմիտեին կտրամադրի 1 մլրդ 873 մլն դրամ՝ ծխախոտի ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների ձեռքբերման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումը հաստատվեց գործադիրի հուլիսի 19-ի նիստում:

Ըստ հիմնավորման, ՊԵԿ-ի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 19-ի  պայմանագրով ձեռք է բերվել 310 հազար հատ ծխախոտի, 41 հազար հատ ալկոհոլային խմիչքի ակցիզային դրոշմանիշեր և 800 մլն հատ դրոշմապիտակներ: Կատարված վերլուծությունից պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում անհրաժեշտ է լրացուցիչ ձեռքբերել 100 մլն հատ տեղական ծխախոտի ակցիզային դրոշմանիշեր և 400 մլն հատ դրոշմապիտակներ:

Կանխատեսման համար հիմք են հանդիսացել հարկային օրենսգրքով 2018 թվականի հունվարի 1-ից դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա նոր ապրանքների ավելացումը, 2017 թվականի ընթացքում դրոշմապիտակների և ակցիզային դրոշմանիշերի տրամադրման  գործունեության փաստացի արդյունքների վերլուծությունը, ինչպես նաև ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների պահանջարկի վրա հավանական ստվերի կրճատման  ազդեցությունը:

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84