Տնտեսական

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
ՊԵԿ. մշակվել է նախագիծ՝ ուղղված մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանը
24/07/2018 12:47
Կիսվել

ՊԵԿ. մշակվել է նախագիծ՝ ուղղված մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանը

Նորարարական մոտեցումներ և ծրագրային լուծումներ՝ ԱՏԳ մասնակիցների համար

ՀՀ արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում 2017 թվականի մայիսից գործարկված «Ռիսկերի կառավարում» համակարգում, ի թիվս այլ ռիսկերի կառավարմանն ուղղված գործիքների, ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության կողմից, նորարարական մոտեցումների և ծրագրային լուծումների կիրառմամբ նախագծվել է նաև մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված և դրանց նկատմամբ ավտոմատացված ծրագրային հսկողության ապահովման գործիք: Արդյունքում հնարավորություն է ստեղծվել իրականացնել մտավոր սեփականության իրավունքի պաշտպանություն՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մաքսային ռիսկերի կառավարման կոմպենդիումի», Համաշխարհային մաքսային կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ մտավոր սեփականության պաշտպանությանը վերաբերող դրույթներին ու սկզբունքներին համապատասխան, ինչպես նաև Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 42-րդ գլխի և ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն, որոնք ուղղված են ազատ առևտրում ազնիվ մրցակցության խթանմանը և մտավոր սեփականության իրավատեր հանդիսացող սուբյեկտների իրավունքների պաշտպանությանը:

Ծրագիրը փորձարկվել է համապատասխան թեստային միջավայրում, ներդրվել և կիրառվում է «Ռիսկերի կառավարում» համակարգում: Թիրախավորման սկզբունքի և ընտրողականության չափանիշների հիման վրա մշակված պրոֆիլների ներդրմամբ և հետադարձ կապի  միջոցով հնարավորություն է ստեղծվել ապահովել մտավոր սեփականության օբյեկտների արդյունավետ պաշտպանություն: Արդյունքում հնարավոր է դարձել իրականացնել համապատասխան հսկողություն՝ պաշտպանելով ՀՀ ԱՏԳ իրականացնողների մտավոր սեփականության իրավունքներն ու շահերը:

Մտավոր սեփականության իրավունքի լիարժեք պաշտպանության նպատակով ՊԵԿ-ը հորդորում է ԱՏԳ իրականացնողներին համագործակցել կոմիտեի համապատասխան ստորաբաժանման հետ՝ իրենց մտավոր սեփականության օբյեկտների գրանցման միջոցով: Այդ նպատակով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է իրավատիրոջ կողմից դիմումի ներկայացում Պետական եկամուտների կոմիտե՝ մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և ցանկացած մաքսային ընթացակարգով այդ ապրանքների բացթողումը կասեցնելու խնդրանքով:

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21