
2018թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում ուղիղ կտրվածքի տուֆի արտադրությունն աճել է 2.3 անգամ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 321 հազ. տոննա ապրանքային բետոն։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 69.6 %-ով։
Մասնավորապես, հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների արտադությունն աճել է 39.9%-ով և կազմել 43,779 տոննա։ Բնական քարից երեսպատման սալերի արտադրությունն աճել է 56.8% և կազմել 21,174.3 տոննա։ Ուղիղ կտրվածքի տուֆի արտադրության ծավալները աճել են 2.3 անգամ և կազմել 26,687.9 տոննա։