
Ժամանակ. Վրաստանը ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքի որոշումը հետաձգել է մինչև տարեվերջ
«Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքի որոշումը հետաձգել է մինչև տարեվերջ:
Այդ մասին հայտնի է դարձել նախարարի և բեռնափոխադրողների հետ հանդիպումից հետո: Նախարարը հետաձգել է որոշման կիրարկումը մինչև տարեվերջ և նշել, որ այս ժամանակահատվածում կաշխատեն նախկին տարբերակով՝ միաժամանակ փորձելով գտնել խնդրի լուծման առավել ոչ ցավոտ լուծում: Հիշեցնենք, որ ավելի վաղ բարձրացված աղմուկի պատճառով Վրաստանը որոշման կատարումը հետաձգել էր մինչև հոկտեմբերի 1», – գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: