Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Աշխարհի խոշորագույն էներգետիկ ընկերությունների ցուցակում «Գազպրոմ»-ն այլևս առաջին հորիզոնականում չէ
24/09/2018 14:56
Կիսվել

Աշխարհի խոշորագույն էներգետիկ ընկերությունների ցուցակում «Գազպրոմ»-ն այլևս առաջին հորիզոնականում չէ

S&P Global Platts-ի հրապարակած տվյալների համաձայն՝ աշխարհի էներգետիկ հսկաների ռեյտինգում «Գազպրոմ»-ը առաջին հորիզոնականից հայտնվել է 17-րդում։ Ընկերությունը 12 տարվա լիդերությունից հետո արդեն երկրորդ տարին է, ինչ իր տեղը զիջում է ExxonMobil ընկերությանը։

Մեկ այլ՝ «Լուկօյլ» ընկերությունը 6-րդ հորիզոնականից բարձրացել է և հայտնվել 2-րդում։

Ռուսական ընկերություններից «Տրանսնեֆտ»-ը ևս զիջել է իր դիրքերը՝ 14-րդ հորիզոնականից իջելով 30-րդը։

Դրան հակառակ՝ «Սուրգուտնեֆտգազ»-ը բարելավել է իր դիրքերը՝ 165-ից հայտնվելով 35-րդ հորիզոնականում։ Նրան անմիջապես հաջորդում է «Ռոսնեֆտ»-ը, որը մինչ այդ 22-րդն էր։

S&P Global Platts-ի հաշվետվության մեջ հատկապես առանձնացվում է «Լուկօյլի»-ի հաջողությունը։ 2017 թ․ տարեկան զեկույցում այս ընկերությունը  նշել էր նոր տեխնոլոգիաներով զինվելու մասին, որոնք ընկերության առաջ հնարավորություններ են բացում արտադրության և պաշարների մեծացման համար։

Նշենք, որ սեպտեմբերի 20-ին «ՌԲԿ»-ն հրապարակել է Ռուսաստանի 500 խոշոր ընկեությունների չորրորդ վարկանշային աղյուսակը, որտեղ «Գազպրոմ»-ը զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Ընկերությունն այս վարկանիշը պահպանում է 2015 թվականից սկսած։ «Գազպրոմ»-ը տարեկան ունի 6,546 տրլն ռուբլի եկամուտ։

Երկրորդ հորիզոնականում «Լուկօյլ»-ն է, որը ունի 5,475 տրլն ռուբլի ելամուտ, երրորդը՝  «Ռոսնեֆտ»-ը՝ տարեկան 5,030 տրլն ռուբլի եկամուտով։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52