2018թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 168,467 դրամ
2018թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 168,467 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ):
Նշենք, որ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 3.7% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1.8%-ով և կազմել 144,406 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.7%-ով և կազմել 182,768 դրամ։