Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ԱԲՈՎՅԱՆԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՊԱՀԵՍՏ-ԿԱՅԱՆ ԿՆԵՐԴՐՎԻ 1,07 ՄԼՐԴ ԴՐԱՄ
03/06/2009 15:48
Կիսվել

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ԱԲՈՎՅԱՆԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՊԱՀԵՍՏ-ԿԱՅԱՆ ԿՆԵՐԴՐՎԻ 1,07 ՄԼՐԴ ԴՐԱՄ

Հայռուսգազարդից հայտնում են, որ 2009թ. հունիսի 1-ի դրությամբ Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանում պահեստավորված բնական գազի փաստացի ծավալը կազմում է 118 մլն խոր.մ: Ներկայումս իրականացվում են երկու նոր ստորգետնյա հորերի կառուցման աշխատանքներ: Հորատման աշխատանքներն արդեն ավարտվել են եւ հորերը գտնվում են լվացման փուլում:  Ընթացիկ տարում նախատեսվում են լվացման պոմպակայանի վերակառուցման եւ աղաջրատարի երկրորդ գծի կառուցման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ, 2009թ. Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանի վերակառուցման եւ արդիականացման աշխատանքների համար կներդրվի 1,07 մլրդ դրամ:

2004թ. համեմատ, երբ պահեստավորվող գազի առավելագույն ծավալը կազմում էր 76 մլն խոր.մ, ներկայումս հնարավորություն է ստեղծվել պահեստավորվող գազի ծավալը ավելացնել 1,6 անգամ: Մինչեւ տարեվերջ նախատեսված է Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված բնական գազի ծավալը հասցնել մոտ 130 մլն խոր.մ-ի:

Տեղեկանք՝ Աբովյանի ԳՍՊԿ-ը կառուցվել է աղաքարի նստվածքներում 750-1050 մ խորության վրա, որտեղ չորս տարի անընդմեջ աղի շերտի լվացման արդյունքում հիմնվում են ստորգետնյա հորեր: Ստորգետնյա հորերի կառուցման երկարատեւ ժամկետը բացատրվում է հորերում կուտակված աղաջրերի մեծ ծավալների հեռացման անհրաժեշտությամբ: Այդ նպատակով 2007թ.-ին Զովունի գյուղի տարածքում կառուցվեց 150 հազ.խոր.մ ընդհանուր ծավալով աղաջրապահեստարան եւ 7,5 կմ երկարությամբ աղաջրագիծ: Նշված կառույցների շինարարության համար ներդրվել է 577 մլն դրամ:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58