Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Սևանի շաքարի գործարանը պատրաստվում է վերագործարկման
28/09/2018 20:20
Կիսվել

Սևանի շաքարի գործարանը պատրաստվում է վերագործարկման

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կարճատև աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր։ Նախարարն այցելել է Սևանի շաքարի գործարան, որն առաջիկայում նախատեսվում է վերագործարկել։

Նախարարին ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, ՏԶՆՆ փոխնախարար Հակոբ Ավագյանը, այլ պատասխանատուներ։

«Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ սեփականատեր Արմեն Առաքելյանը ներկայացրել է վերագործարկման պատրաստվող գործարանի արտադրական հնարավորությունները, անդրադարձել նախատեսվող ծրագրերին։

Նախարարը ողջունել է շուրջ տասը տարի գործունեությունը դադարեցրած գործարանի վերագործարկման ծրագիրը, նշել, որ նախարարությունն ամեն ջանք գործադրելու է ծրագրի լիակատար իրագործման համար․ «Պետությունը աջակցելու է վերագործարկման ծրագրին, սկսած վարկավորման սուբսիդավորումից մինչև արտահանում։ Մենք կունենանք շաքարի երկրորդ գործարանը, ինչը նաև մրցակցային կդարձնի շաքարի շուկան», – լրագրողների հետ զրույցում նշել է նախարար Մինասյանը։ Նախարարն անդրադարձել է նաև հետագայում տեղական հումք ունենալու հեռանկարին, նշելով, որ գյուղատնտեսության արդյունաբերականությանը միտված ծրագրեր պետք է իրականացվեն, ինչի շուրջ աշխատանքներ են տարվում գյուղատնտեսության նախարարության հետ։

Համառոտ տեղեկանք «Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ մասին

Սևանի շաքարի գործարանն իր գործունեությունը սկսել է 2003 թվականին: Կատարվել է շուրջ 2.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: 2005 թվականից ընկերությունը համագործակցություն է սկսել ՎԶԵԲ-ի հետ: Համապատասխան ծրագրի շրջանակում ՎԶԵԲ-ի կողմից կատարվել է հումքի ներմուծման ֆինանսավորում` վճարման 180-270 օր հետաձգման հնարավորությամբ: Բարձորակ հումքի ներկրումը կատարվել է ֆրանսիական հայտնի SUCDEN ընկերությունից: Պատրաստի արտադրանքի իրացումն ամբողջությամբ կատարվել է Հայաստանի ներքին շուկայում:

2008-2009 թվականներին գործարանի օրական արտադրողականությունը հասել է 20 տոննայի, իսկ ամսական շրջանառության ծավալները՝ 400.0 հազար ԱՄՆ դոլարի։

Հետագայում ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, աշխատանքներ են իրականացվում գործարանը վերագործարկելու ուղղությամբ:

Ընկերության ղեկավարության համոզմամբ, վերագործարկման արդյունքում կշահի ոչ միայն ընկերությունը, այլ նաև ողջ տարածաշրջանը, հանրապետությունը: Բացի այն, որ գործարանի աշխատելու դեպքում էականապես կնվազի Հայաստանի կախվածությունը այլ երկրներում շաքարի գների տատանումներից, նաև որոշակիորեն կմեղմացվեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սոցիալական խնդիրները, քանի որ ընկերության վերագործարկմամբ նախատեսվում է վերաբացել 80-ից 100 աշխատատեղ, միջինը ավելի քան 120 հազար դրամ ամսական աշխատավարձով:

Գործարանի արտադրողականությունը նախատեսվում է հասցնել օրական 60 տոննայի: Այս պարագայում ընկերության ամսական շրջանառությունը կկազմի ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար:

Ֆրանսիական SUCDEN ընկերության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն հումքի մատակարարումների վերականգնման մասով: Նախատեսվում է, որ հումքի գինը ֆիքսվելու է Նյու-Յորքի բորսայական գներին համապատասխան: Ներկրումը կատարվելու է ծովային ճանապարհով մինչև Փոթի, իսկ այնտեղից Հայաստան ՝ ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտով:

Շաքարի հումքը Հայաստանի Հանրապետությունում ազատված է մաքսատուրքերից: Առկա է միայն սահմանի վրա ավերացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարման խնդիրը: ընկերության ղեկավարությունն ականկալում է, որ մոտ ապագայում ՀՀ կառավարությունը կընդունի համապատասխան որոշում` ԱԱՀ-ի վճարման գործընթացը սահմանից արտադրություն տեղափոխելու մասով:

Ըստ նախնական հաշվարկների, ընկերության վերագործարկման կազմակերպչական ծախսերի համար անհարաժեշտ է կատարել շուրջ 34 մլն դրամի ներդրում (գործարանի ներդրումային ծրագիրը կազմված է):

Նշված ծախսերից բացի նախատեսվում է ներկրել նախնական 4000 տոննա հումք, ինչի համար ծախսվելու է 1.2 մլն դոլար։

Ըստ ներդրումային ծրագրի, ընկերության հասույթը 2019 թվականին կկազմի շուրջ 12,5 մլն դոլար, իսկ տարեկան շահույթը պլանավորվում է հասցնել 2 մլն դոլարի:

Տեղեկանքը պատրաստվել է «Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52