2018թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում գորգի արտադրությունը աճել է 85.7%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 16.9 տոննա գորգ, որը 85.7%-ով ավելին է նախորդ տարվա համանման ցուցանիշից։
Միևնույն ժամանակ գուլպեղենի արտադրությունը նվազել է 26.8%-ով և կազմել 6892.5 հազար զույգ, տրիկոտաժեղենի արտադրությունը նվազել է 9.9%-ով և կազմել 2,549.5 հազար տոննա, բամբակյա գործվածքների արտադրությունը նվազել է 6.2%-ով և կազմել 3 տոննա։