Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Տիգրան Խաչատրյանը կնքեց պայմանագիր՝ «Էկոս» ազատ տնտեսական գոտու հետ
19/10/2018 15:18
Կիսվել

Տիգրան Խաչատրյանը կնքեց պայմանագիր՝ «Էկոս» ազատ տնտեսական գոտու հետ

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը և «Էկոս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Զարմինե Զեյթունցյանը հոկտեմբերի 18-ին ստորագրել են Հրազդանում ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիր։ Փաստաթղթով սահմանվում են ԱՏԳ-ի կազմակերպչի գործառույթները, պարտականությունները, ինչպես նաև պետության հետ փոխհարաբերությունները: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

Հրազդանում տեղակայված ազատ տնտեսական գոտու գործունեությունն ուղղված է երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը։ Հրազդանի ԱՏԳ կազմակերպիչն է ECOS ընկերությունը։ ԱՏԳ-ի հիման վրա ստեղծվում է յուրահատուկ էկոհամակարգ, որտեղ գործելու են մի շարք ենթակառուցվածքային ծառայություններ՝ կրթական-հաղորդակցական նախագծերից, հետազոտական լաբորատորիաներից մինչև էլեկտրոնային հարթակներ՝ նոր ձևավորվող նախագծերում ներդրումներ ներգրավելու նպատակով։

ԱՏԳ շրջանակներոում, Հրազդան ՀԷԿ-ի հիման վրա, ստեղծվելու է ECOS արդյունաբերական մայնինգի կենտրոնը, որը դառնալու է ինովացիոն ստարտափների համար նախատեսված տեխնոլոգիական կլաստերի մի մասը, ինչպես նաև ԱՏԳ-ի համար ծառայելու է որպես տվյալների պահպանման կենտրոն։

ECOS-ն ինովացիոն էկոհամակարգ է, որի կազմի մեջ են մտնում տվյալների կենտրոններ, արդյունաբերական մայնինգ կոնտրոններ, վենչուրային հիմնադրամ, ինովացիաների մշակման համար ստեղծված հետազոտական լաբորատորիա, կրթական հարթակ, աքսելերացիոն ծրագրեր և Հայկական բլոքչեյն համաժողով տեղեկատվական-կրթական ֆորումը։

ECOS նախագծի նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել գործող Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող Հայաստանում այնպիսի կազմակերպությունների համար, որոնք թողարկում են արտահանմանն ուղղված արտադրանք։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52