Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.50+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69468.11+0.15 TOPIX - 3982.00+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 23026.68+1.57 SSEC - 4073.90+1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
29/06/2026  CBA:  USD - 368.06-0.06 GBP - 486.76+0.07
29/06/2026  CBA:  EURO - 419.81-0.03
29/06/2026  CBA:  GOLD - 48186+823 SILVER - 690.83+11.9
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է աշխատավարձերը չբարձրացնելու վերաբերյալ պատգամավորների մտահոգություններին
01/11/2018 17:40
Կիսվել

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է աշխատավարձերը չբարձրացնելու վերաբերյալ պատգամավորների մտահոգություններին

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պատգամավորների կողմից հնչեցրած մտահոգությանը, թե 2019թ. պետական բյուջեի նախագծով աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ունեցած եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ երբ ասում են, որ եկամտային հարկը 36.6 տոկոսի, 28 տոկոսի փոխարեն լինելու է 23 տոկոս, դա աշխատավարձի բարձրացում է: «Էլ չեմ ասում, որ մենք արդեն իսկ կուտակային կենսաթոշակի համակարգի փոփոխության արդյունքում 206 հազար մարդու աշխատավարձ դեռ հուլիսի 1-ից բարձրացրել ենք»,- մանրամասնեց նա:

Անդրադառնալով պետական համակարգի, բյուջետային համակարգի աշխատողների դրույքների բարձրացման վերաբերյալ հնչած մտահոգություններին՝ Փաշինյանն ընդգծեց, որ այդ մտահոգությունները տեղին են, մասնավորապես, ուսուցիչների պետական ծառայության աշխատակիցների և գիտնականների մասով:

«Եկեք խորանանք խնդիրների մեջ: Հայաստանի հանրակրթության ոլորտում 48 795 դրույք կա: Այսինքն, մեր պահանջարկն այդքան է: Բայց այսօր այնտեղ աշխատում է 10 782-ով ավել մարդ, քան նախատեսված է այդ հաստիքացանկով: Ինչպե՞ս է ստացվել այս իրավիճակը: Տարբեր հանգամանքների բերումով: Եվ այսօր մենք նույնիսկ չենք կարող ասել, որ մեր բոլոր ուսուցիչները ստանում են այնքան աշխատավարձ, որ նախատեսված է օրենքով: Նրանք ավելի ցածր աշխատավարձ են ստանում: Որովհետև շատ դեպքերում այն տեղերում, որ պետք է լինի մի ուսուցիչ, մի ուսուցչի աշխատավարձը ստանում է երկու ուսուցիչ»,-մանրամասնեց Փաշինյանը:

Պետական կառավարման համակարգում այսօր 18 հազար 700 մարդ է աշխատում: Մենք մտածում ենք, որ սա արդյունավետ պետական կառավարման համակարգ է՞: Եթե սա արդյունավետ պետական կառավարման համակարգ է, ես ամենապարզից սկսեմ՝ քաղաքացիները իրենց նամակների պատասխանները նույնիսկ ժամանակին չեն կարողանում ստանալ: Մենք ի՞նչ ենք ուզում ասել: Մենք ուզում ենք ֆորմալ ասել, որ աշխատավարձերը բարձրացրինք, բայց իրականում աշխատավարձը չբարձրանա, որակն ընկնի և ոչ մի հարց չլուծե՞նք: Մենք այսօր այս խնդրի պատճառով չենք կարող հարցին շատ արագ արձագանքել», – ընդգծեց նա:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ իրենք ընտրություն ունեին՝ բոլոր թոշակառուների թոշակը հազար դրամով բարձրացնել կամ աղքատության գծից ներքև գտնվող 85 հազար թոշակառուների և նպաստառուների նպաստը բարձրացնել, որ գոնե համոզված լինեն, որ այդ մարդիկ հաց գնելու գումար ունեն: «Մենք երկրորդ ճանապարհն ընտրեցինք՝ չբացառելով խոսակցությունը մյուս ճանապարհի մասին: Բայց մեր գլոբալ խնդիրն այն է, որ մի երկրում, որտեղ 400 հազար մարդ աշխատում է, իսկ 800 հազար մարդ այդ աշխատանքի արդյունքը պետք է կիսի, չենք կարող շատ լուրջ խոսել: Մենք պետք է աշխատողների թիվն ավելացնենք, դրա համար եմ ասում, որ մենք պետք է աշխատանքը խրախուսենք»,- ասաց Փաշինյանը:

Խոսելով գիտնականների վարձատրության մասին՝ վարչապետի պաշտոնակատարը նախ նշեց, որ Հայաստանում հաստիքով կա 4 հազար 500 գիտնական: «Բյուջետային խորհրդակցությունների շրջանակներում քննարկումներ են եղել, երբ ես ասել եմ, խնդրում եմ ինձ ասեք՝ ի՞նչ գիտական արդյունք են տալիս 4 հազար 500 գիտնականները: Ես չեմ ասում, որ նրանք արդյունք չեն տալիս, բայց մենք չգիտենք, թե այդ գիտնականներին ի՞նչ պատվեր ենք տալիս, նրանք ինչպե՞ս են վերադարձնում այդ պատվերը: Մենք չգիտենք՝ գիտության մեջ կեղծ հաստիքների խնդիր ունե՞նք, թե՞ չունենք: Սոցիալական նպաստների ոլորտում մենք ասում ենք 360 հազար նպաստառու անձ ունենք: Բայց մենք բացահայտումներ ենք անում, որ հազարավոր մարդիկ կան, ովքեր չգիտեն, որ իրենք նպաստառու են, իսկ փարոսի տնօրենները, քաղաքապետերը նրանց փողերը ստանում են, յուրացնում են»,- մանրամասնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում գիտության հիմնական խնդիրն այն է, որ մեր իրականությունն ու գիտությունը միմյանցից կտրված են, գիտությունը և տնտեսությունը իրար հետ կապ չունեն: «Երբ մենք կստեղծենք այդ կապը, մեր գիտնականները ոչ թե պետության աշխատավարձի հույսին կլինեն, այլ մեր գիտնականները շատ կոնկրետ գործառույթային պայմանագրերով ծանրաբեռնված կլինեն, որ զարգացող արդյունաբերությունը նրանց կոնկրետ պատվեր տա»,- ասաց Փաշինյանը:

29/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.06
Եվրո (EUR)
419.81
-0.03
Ռուբլի (RUR)
4.7315
-0.0068
Լարի (GEL)
139.08
-0.1
48186
+823
Արծաթ
690.83
+11.9