2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում գորգի արտադրությունը աճել է 40.6%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 19.4 տոննա գորգ, որը 40.6%-ով ավելին է նախորդ տարվա համանման ցուցանիշից։
Միևնույն ժամանակ գուլպեղենի արտադրությունը նվազել է 30.1%-ով և կազմել 7,672.2 հազար զույգ, տրիկոտաժեղենի արտադրությունը նվազել է 3.1%-ով և կազմել 3,026.1 հազար տոննա, բամբակյա գործվածքների արտադրությունը նվազել է 2.9%-ով և կազմել 3.4 տոննա։