Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.50-0.50
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
Հայկական 10 գինի, կոնյակ արտադրող ընկերություններ մասնակցում են ProWine China 2018 միջազգային հեղինակավոր ցուցահանդեսին
14/11/2018 15:05
Կիսվել

Հայկական 10 գինի, կոնյակ արտադրող ընկերություններ մասնակցում են ProWine China 2018 միջազգային հեղինակավոր ցուցահանդեսին

Նոյեմբերի 13-ին Չինաստանի Շանհայ քաղաքում մեկնարկեց միջազգային ամենախոշոր ցուցահանդեսներից մեկը՝ ProWine China 2018-ը: Հայկական գինի և թունդ ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունները, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ ու աջակցությամբ, արդեն երկրորդ անգամ մասնակցում են միջազգային հեղինակավոր այս ցուցահանդեսին:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա է գտնվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, ով այցելել է Հայաստանի տաղավար, հանդիպել ընկերությունների ներկայացուցիչների հետ: Դեսպանը նշել է, որ կարևորում է նման նշանակալի նախաձեռնությունները, և դեսպանությունը միշտ պատրաստ է աջակցել ծրագրերին, որոնք միտված են մեր տնտեսության զարգացմանը:

Հայկական 10 ընկերություններ ProWine China 2018-ին մասնակցում են մեկ միասնական տաղավարով. Հայաստանի տաղավարում ներկայացված են խաղողի տեղական և տեղածին սորտերից պատրաստված գինիները, մրգային գինիները՝ մասնավորապես նռան գինին, ինչպես նաև խաղողի և այլ մրգերի հումքով պատրաստված ալկոհոյալին այլ խմիչքներ:

Prowine China ցուցահանդեսին այցելում են ավելի քան 15 հազար գնորդներ, ներմուծում և արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 40 երկրներից, և նման ցուցահանդեսին մասնակցությունը հայկական ընկերությունների համար նոր գործընկերներ գտնելու, նոր շուկաներ դուրս գալու ևս մեկ հիանալի հնարավորություն է:

Ցուցահանդեսին մասնակցող հայկական ընկերություններն են ՝ Պրոշյանի կոնյակի գործարանը,  «Վան Արդի» ՍՊԸ-ն, «Վեդի Ալկո» ՓԲԸ-ն, «Գևորգյան» գինու գործարանը, «ԲիԷյջ Բրենդի Քոմփանի»-ն, «Ոսկեվազի գինու գործարանը», «Իջևանի գինու, կոնյակի գործարան», «Երևանի Արարատ կոնյակի-գինու- օղի կոմբինատ »ԲԲԸ-ն, Մերձավանի կոնյակի գործարանը» և «Արենի Նոահ» ՍՊԸ-ն:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37