Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Գյուղատնտեսության նախարարությունը հարթակներ է ստեղծում գյուղարտադրանքը արտերկրում վաճառելու համար
18/11/2018 14:04
Կիսվել

Գյուղատնտեսության նախարարությունը հարթակներ է ստեղծում գյուղարտադրանքը արտերկրում վաճառելու համար

Նախարարությունը գյուղատնտեսական արտադրանքը վաճառելու համար ստեղծում է հարթակներ, կազմակերպում է ցուցահանդեսներ, սակայն ինչպես և որտեղ վաճառելու հարցն արտադրողինն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 17-ին ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում-զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

Նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեցին, թե գյուղատնտեսության ոլորտում նոր բիզնես հիմնելու, արտադրանքը վաճառելու կամ արտահանելու հարցում ինչպիսի աջակցություն կարելի է ակնկալել:

Գևորգյանը նկատեց, որ արտադրած ապրանքը որտեղ կամ ինչպես վաճառելու հարցը գյուղացու, արտադրողի խնդիրն է, իսկ նախարարությունը պետք է վաճառելու համար պայման ստեղծի: «Մենք իրականացնում ենք ներքին և արտաքին շուկաների ուսումնասիրություն, և տեղեկատվությունը, թե որ սեզոնին որ երկրում գնային ինչ սեգմենտներ կան, տրամադրելու ենք գյուղացիներին, արտադրողներին:   Այդ տեղեկատվությունը գործարարի համար դժվար կլիներ ստանալ»,-ասաց նա:

Գևորգյանը նշեց, որ արտահանման համար կարող են պլատֆորմ ստեղծել, սակայն ճիշտ չէ, որ պետությունն արտադրողի համար կազմակերպի վաճառք։ «Մենք հնարավորություն են ստեղծելու, որ մարդիկ վաճառեն իրենց ապրանքը: Պետք է աշխատենք հայկական բրենդների ուղղությամբ: Մեր ռազմավարության մեջ դրված է հայկական նոր բրենդների մշակման համար մարկետինգային գործիքների տրամադրումը: Հայկական գինիների շուկայի համար արդեն Չինաստանի հետ կնքել ենք պայմանագրեր՝ 1 մլն շշից ավելի գինի արտահանելու մասին: Մենք ստեղծում ենք հարթակներ, կազմակերպում ենք ցուցահանդեսներ, սակայն բիզնեսն ինքը պետք է զբաղվի իր ապրանքի վաճառքով»,-եզրափակեց նախարարի պաշտոնակատարը:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44