Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Ամփոփվել են 2018 թվականին Հայկական ԱԷԿ-ի ժամկետի երկարացման աշխատանքների արդյունքները
27/11/2018 19:47
Կիսվել

Ամփոփվել են 2018 թվականին Հայկական ԱԷԿ-ի ժամկետի երկարացման աշխատանքների արդյունքները

Նոյեմբերի 27-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բագրամյանը և Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցելել են Հայկական  ԱէԿ-ը և ծանոթացել դրա շահագործման ժամկետի երկարացման ու արդիականացման նախագծի իրականացման ընթացքին։ Նախագիծն իրականացվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև Միջկառավարական համաձայանագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է՝  մինչև 2026թ․ կայանի գործողության ժամկետի երկարացումն ու ռեսուրսի վերականգնումը։ Համաձայնագրով նախատեսվում է 270 մլն դոլարի չափով հայկական կողմին վարկի տրամադրում և 30 մլն դոլարի չափով դրամաշնորհի հատկացում, որոնք ուղղվելու են կայանի շահագործմանն ուղղված անվտանգության և արդյունավետության բարձրացման աշխատանքների վրա։

«Ռուսաստանին և Հայաստանին պատմականորեն կապում են առանձնահատուկ, դաշնակցային հարաբերություններ։ Խորհրդային ժամանակ հայ և ռուս մասնագետների ուժերով կառուցվել է իր տեխնոլոգիայով յուրահատուկ Հայկական ԱԷԿ-ը։ Իր պատմության ընթացքում կայանը դիմակայել է աղետալի երկրաշարժին, Հայաստանի համար ճգնաժամային տարիներին, հանդիսանալով Հայաստանի և Ռուսաստանի փոխօգնության, գործարար համագործակցության և սերտ կապերի խորհրդանիշ: Վերջին տարիների ընթացքում հայ և ռուս մասնագետների  հմուտ և համակարգված աշխատանքի շնորհիվ կայանում մեծ ծավալի աշխատանքներ են  իրականացվել։ Կողմերը կատարում են իրենց պարտավորությունները։ ԱէԿ-ի արդիանականցման ընթացքնը գտնվում է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովի հատուկ հսկողության ներքո», – նշեց Սերգեյ Կոպիրկինը։

ՀԱէԿ-ի շահագործման ժամկետի երկարացման և արդիականացմանն ուղղված աշխատաքների կապալառուն է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ, որը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ բաժանմունքի մասն է: Ընկերությունն ունի նմանատիպ խնդիրների իրականցման մեծ գործնական փորձ՝ Ռոսատոմը արտերկրում և Ռուսաստանում երկարացրել է արդեն 10 էներգաբլոկերի շահագործման ժամկետ, սակայն Հայաստանի պարագայում խոսքը կայանի լայնածավալ արդիականացման մասին է։ Խնդիրը լուծվում է բավականին սուղ ժամկետներում։

Այցի ընթացքում նախարարի պաշտոնակատարն ու դեսպանը այցելեցին կայանի տուրբինային արտադրամաս։ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը պատմեց նախագծի ընթացքում աշխատանքների արդյունքների մասին.

«Վերջին մի քանի տարիներին ատոմակայանում իրականացվել է հսկայական ծավալի աշխատանք՝ երկարացվել է ավելի քան 2500 միավոր մասնագիտական կոմպոնենտների, համակարգերի և կառուցվածքների շահագործման ժամկետներ, մատակարարվել են ծանրքաշային և լայնածավալ սարքավորումներ (ընդհանուր ավելի քան 70 վագոն ժամանակակից բաչձչտեխնոլոգիական սարքավորում)։ Միայն այս տարվա ընթացքում կայան են բերվել ջերմաստիճանի անջատիչներ, տուրբինային գեներատորներ, հարուցման համակարգեր, բլոկային տրանսֆորմատորներ։ Արդիականացվել են տուրբինային արտադրամասի հիմնական հանգույցները, տեղադրվել  են մի քանի կիլոմետր մալուխներ, ապամոնտաժվել և մոնտաժվել է ավելի քան 1000 տոննա սարքավորում։ Այս ծանռակշիռ բեռների փոպադրումն ապահհովելու նպատակով «Ռոսատոմ» պետկորպորացիայի դիմումով «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ընկերությունը  կարճ ժամանակահատվածում իրակացրել է Արմավիր կայանից մինչև Հայկական ԱէԿ  երկաթգծերի վերանորոգումը»։

Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը մեկնաբանել է կայանի համար այս աշխատանքների նշանակությունը․

«Նախկին սարքավորումները ՀԱԷԿ-ի շահագործման 30 տարվա ընթացքում բարոյապես և ֆիզիկապես մաշվել է։ Շատ կարևոր էր փոխարինել այն, որպեսզի կայանը շարունակի աշխատանքը։ Նոր սարքավորումների տեխնիկական ցուցանիշները արդյունավետությամբ և հուսալիությամբ նախորդներից  էապես բարձր կլինեն։ Աշխատանքները տարվում են շատ խիտ գրաֆիկով և հաճախ էքստրեմալ պայմաններում։ Ամենածանրաբեռնված ամիսներին հարթակում մեր հետ միասին աշխատել է շուրջ 400 ռուսաստանցի  մասնագետ: Աշխատանքները տարվել են շուրջօրյա ռեժիմում, չնայած ամառվա ամիսների 40 աստիճան շոգին: Ես ուրախ եմ նշել, որ մեր համատեղ նախագիծն արդեն լավ դինամիկա է հավաքել և բացահայտ արդյունքներ կան՝ այս տարի մասնագիտացված կազմակերպությունները հաստատել են մինչև 2026թ. ՀԱԷԿ-ի ռեակտորային համակարգի շահագործման հնարավորությունը»:

Նաշագծի բոլոր  աշխատանքները կավարտվեն 2021 թ. վերջում և Հայաստանը ժամանակակից սարքավորումներով հագեցած կայան կունենա, իսկ դրա անվտանգությունը կմոտեցվի համաշխարհային չափանիշներին:

Այցի ընթացքում Սերգեյ Կոպիռկինը և Եվգենի Սալկովը  պարգևներ են հանձնել ՀԱԷԿ-ի 12 աշխատակիցներին, որոնք առավել մեծ ներդրում են ունեցել կայանի շահագործման ժամկետի երկարացման նախագծի իրականացմանը:

«Այսօր ՀԱէԿ-ում գեներացվում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը: Լույսն ու ջերմությունը մեր տներում ՀԱէԿ-ի անձնակազմի արժանիքն է: Շատերը հիշում են «մութ տարիները», երբ կայանը կանգնած էր, և ոչ ոք չի ուզում վերապրել այն օրերը: Ինձ ում իմ ընտանիքի համար շատ կարևոր է, որ կայանը կարողանա աշխատել, և ես հպարտ եմ, որ ունեմ իմ ներդրումը այս գործում», – ասաց տուրբինային արտադրամասի ավագ մասնագետ Ստեփան Գալստյանը:

ՀէԿ-ի ռազմավարական նշանակությունն ընդգծեց նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշառների նախարարի պաշտոնակտար Գարեգին Բաղրամյանը.

«Երկրի բնակչությանը և տնտեսությանը մատչելի էլեկտրականությամբ ապահովումը՝ Հայաստանի էներգետիկ և տնտեսական անվտանգության հարց է: Ատոմային էներգետիկան միշտ առաջնահերթ է եղել մեզ համար, և հենց այս պատճառով կայանի աշխատանքի երկարացման ռազմավարական որոշում է ընդունվել: Մենք հուսով ենք, որ Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը տվյալ բնագավառում շարունակվելու է, քանի որ ատոմաին էներգետիկան տալիս է նոր երաշխիքներ, խթաններ և զարգացման ուղություններ»:

Այցի ընթացքում նախարարի պաշտոնակատար. Դեսպանն ու կայանի ղեկավարությունը խոսել են նաև հումանիտար բնագավառում Հայաստանի և Ռոիսաստանի համագործակցության հարցերը, ինչպես նաև ատոմային էներգետիկայի կադրերի պատրաստումը: Այս տարի ՀԱԷԿ-ի, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, «Արմատոմ» ՓԲԸ 4 ներկայացուցիչ հաջողությամբ անցել են  հարցազրույցներ՝ Ռոսատոմի քվոտայով ՄԻՖԻ մագիստրատուրա ընդունվելու համար: Բացի այդ, ֆիզիկայի և մաթեմատիկայի ամենամյա օլիմպիադայի մրցանակակիր Հայաստանի ավագ դպրոցականները կստանան ՌԴ տեխնիկական բուհեր, այդ թվում ՄԻՖԻ, ընդունվելու արտոնություններ և անվճար սովորելու հնարավորություն:

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիանգլոբալ տեխնոլոգիական առաջատարներից է։ «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություններ և կազմակերպություններ, այդ թվում Ռուսաստանի ատոմային ոլորտի բոլոր քաղաքացիական ընկերություններ, գիտահետազոտական կենտրոններ և  աշխարհի միակ ատոմային նավատորմը:

Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է՝ Հայկական  ԱԷԿ֊ի

2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը : «Ռոսատոմ» ընկերությունը իրականացնում է նաև ատոմային կայանի համար վառելիքի  մատակարարարումը։ Երկկողմ համագործակցության կարևոր ուղղություններից են առողջապահական և կրթական համատեղ նածագծերի իրականացումը և ատոմային ոլորտի համար կարդրերի   պատրաստումը։

«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ բաժանմունքի մասն է: Ընկերությունը ՋՋԷՌ-ով աշխատող օտարերկրյա ԱԷԿ-երին մատուցում է շահագործման և վերանորոգման հետ կապված ծառայություններ և մատակարարումներ: Ընկերությունը ներկայացված է Ռուսաստանից դուրս ՋՋԷՌ-ներով աշխատող ԱԷԿ ունեցող գրեթե բոլոր երկրներում: Չինաստանի, Իրանի, Բուլղարիայի և Հայաստանի շուկաներում «Ռուսատոմ սերվիսե ԲԸ-ն առաջատար դիրքեր է զբաղեցնում՝ հանդիսանալով շահագործման ժամկետների երկարացման, նախազգուշական վերանորոգումների իրականացման և սարքավորումների արդիականացման հետ կապված աշխատանքների գլխավոր կապալառու: Ընկերության պատվերների ծավալը օտարերկրյա շուկաներում կազմում է 500 մլն դոլար: . www.rusatomservice.ru

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90