
Սահմանամերձ 37 բնակավայրերում աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքի համար կհատկացվի պետական աջակցություն
Գործադիրի որոշմամբ սահմանամերձ 37 բնակավայրերում փաստացի հողօգտագործողներին աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքի համար պետական աջակցություն հատկացնելու հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու նպատակով կառավարությունն լրացում և փոփոխություններ է կատարել համապատասխան կարգում: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կարգով նախատեսված է պետական աջակցություն ցուցաբերել միայն գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձանց` սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա։ Մինչդեռ առկա են հողօգտագործողների կողմից առանց սեփականության կամ վարձակալության իրավունքի հողի փաստացի օգտագործման դեպքեր, ուստի անհրաժեշտություն է առաջանում այդ հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրել համայնքի ղեկավարի տված տեղեկանքի հիման վրա։ Արդյունքում՝ այդ բնակավայրերի հողօգտագործողների համար կստեղծվեն հավասար պայմաններ, կբարձրանա վարելահողերի օգտագործման մակարդակը, գյուղացիական տնտեսությունների եկամուտները:
10:30 03/02 | Առք | Վաճառք |
AMD / USD | 398.00 | 401.50 |
AMD / EUR | 428.50 | 437.00 |
AMD / RUR | 5.58 | 5.70 |
դոլար | ||
դոլար | ||
-
21:00 02/02Հայկ Եսայան. 2023թ.-ին ևս 120,000 տնտեսություն հնարավորություն կունենա օգտվել գերարագ կապից
-
16:52 31/01Team Telecom Armenia-ն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը թողարկել են հայկական ռինգթոններ
-
14:39 26/01Team Telecom Armenia. ՀԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ
-
12:50 26/012022թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 4.57%-ով
-
13:14 24/01Ucom-ը սոցկայքերի օգտատերերին առաջարկում է մասնակցել #Միսպասիր մրցույթին և ստանալ նվերներ
-
15:07 15/12Ucom-ի հովանավորությամբ կայացել է «Բուկինիստ» գրախանութի հիմնադրման 90-ամյակի տոնակատարությունը