Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Դադարեցվել են «Արտաշատ» ՋՕԸ-ի անորակ և թերի իրականացվող հիմնանորոգման աշխատանքները
29/11/2018 15:33
Կիսվել

Դադարեցվել են «Արտաշատ» ՋՕԸ-ի անորակ և թերի իրականացվող հիմնանորոգման աշխատանքները

Պետական Վերահսկողական ծառայությունը, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, 2018թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ուսումնասիրություններ է կատարել «Արտաշատ» ՋՕԸ սպասարկման տարածքում: Վերջին օրերին ուսումնասիրող խումբը Ջրային կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ շրջայցեր են կատարել ընկերության Բուրաստան, Բաղրամյան, Կանաչուտ և Ազատավան   տեղամասեր, որտեղ պետական դրամաշնորհի շրջանակում ոռոգման համակարգերի հիմնանորոգման աշխատանքներ էին իրականացվում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի լրատվական ծառայությունից, խոսքը ջրօգտագործողների ընկերություններին հատկացվող ամենամյա պետական դրամաշնորհների մասին է, որոնք ուղղվում են անհետաձգելի հիմնանորոգման աշխատանքներին: Այդ նպատակով դեռևս 13.06.2018թ. ՋՕԸ-ի և Ջրային կոմիտեի միջև կնքված պայմանագրի հիման վրա նախատեսված էր կատարել 59.379.000 դրամի աշխատանքներ և որպես կանխավճար հոկտեմբերի 10-ին ընկերությանն է փոխանցվել նախատեսվածի 40%-ի չափով՝ 23.836.000 դրամ:

Իսկ որքանո՞վ է պետական աջակցությունն  արդյունավետ օգտագործվում,  որքանո՞վ  է ծառայում նպատակին և որքանո՞վ են աշխատանքներն իրականացվում ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան. հենց այս հարցադրումներով ուսումնասիրություններ են կատարվում  բոլոր ՋՕԸ-ներում, ներառյալ «Արտաշատը»:

Ուսումնասիրությունների ընթացքում տեղամասերում ակնհայտ մի շարք թերացումներ են նկատվել, որոնց շուրջ արձանագրություն է կազմվել ՊՎԾ տարածքային կառավարման և ենթակառուցվածքային ոլորտների վերահսկողության վարչության պետ Խաչիկ Հակոբյանի գլխավորած աշխատանքային խմբի և այնուհետև Ջրային կոմիտեի համապատասխան հանձնաժողովի կողմից:

Աշխատանքային խումբն Արարատի մարզի Բուրաստան համայնքում արձանագրել է, որ մոտ 120մ երկաթբետոնե կիսախողովակների տեղադրման աշխատանքներն արդեն իսկ կատարված էին  և այցելության պահին բնահողի հետլիցքի ավարտական աշխատանքներ էին կատարում «Արտաշատ» ՋՕԸ-ի աշխատակիցները՝  ընկերությանը պատկանող տեխնիկայով:

Հատկանշական է, որ այս և մյուս շինտեղամասերում աշխատանքները կատարվել են առանձնակի  շտապողականությամբ, ավելի ինտենսիվ՝ հանգստյան օրերին, ինչն էլ ավելի շատ կասկածների  տեղիք է տվել աշխատանքի որակի և ապրանքների ձեռքբերման հետ կապված հարցերում: Հատկապես, որ ՊՎԾ տարածքային կառավարման և ենթակառուցվածքային ոլորտների վերահսկողության վարչության կողմից առաջին իսկ ահազանգից հետո հանձնարարական է եղել՝ դադարեցնել աշխատանքները: Այնինչ դրանք շարունակվել են, ակնհայտ փորձելով  հողի տակ թողնել առնվազն անփույթ ու անորակ իրականացվող շինարարության հետքերը:

Կանաչուտ համայնքում մոտ 80մ երկաթբետոնե կիսախողովակներ էին տեղադրված: բնահողի հետլիցքի աշխատանքները կատարվել էին կիրակի օրը՝ 25.11.2018թ.-ի վաղ առավոտյան:

Բաղրամյան համայնքում մոտ 110մ ջրագծի երկաթբետոնե կիսախողովակները տեղադրված էին, սակայն բացակայում էին կիսախողովակների համար հիմք-հենարան հանդիսացող բետոնե հենակները և խճային նախապատրաստական շերտը, որոնց փոխարեն դրված էին ինչ-որ անհայտ ծագման տձև քարեր: Սա հետագայում, ջրանցքի շահագործման ժամանակ, կարող է առաջացնել որոշակի խնդիրներ, մասնավորապես՝ ջրանցքի տարբեր հատվածների իջեցումներ, թեքվածություններ, որոնք էլ իրենց հերթին կբերեն ջրանցքից ջրի արտահոսքի, հետհոսքի և այլ խոչընդոտների:

Ազատավանում հապշտապ տեղադրված և հողային լիցքով ամրացված ջրագծերի երկու կողմերով բազմաթիվ փոսեր էին մնացել, շինաղբի կույտեր, որոնք հետագայում ջրափոսերի վերածվելով, շատ արագ կնպաստեն ջրանցքների, ի դեպ, առանց այն էլ նորմերի խախտմամբ տեղադրված կիսախողովակների արագ քայքայմանը:

Ակնառու թերություններից բացի, բացահայտվել են նաև այլ խնդիրներ: Մասնավորապես՝ ոռոգման համակարգերի կապիտալ շինարարության, կառուցման և հիմնանորոգման աշխատանքների հիմնական և կարևոր գործողություններից են գեոդեզիական և ջրային համակարգի համար հիմք հանդիսացող հողային շերտի (բնահողի) հարթեցման-մշակման աշխատանքները, նախապատրաստական շերտի խճապատումը: Կարևոր է նաև բնահողի հետադարձ լիցքից առաջ՝ կիսախողովակների միացման կարերի հատվածում քսուքային ջրամեկուսիչ բիտումով 1-2-ական շերտապատումը, ինչը ևս արված չէր: Բացի այս բոլոր բացթողումներից, որոշ հատվածներում կիսախողովակները դրված էին անմիջապես հողային շերտի վրա կամ նախկին՝ 30-40 տարվա շահագործման փուլ անցած համակարգից մնացած՝ քայքայված հենասյուների վրա:

Բազմաթիվ հարցեր են ծագել նաև աշխատանքների իրականացման իրավաչափության, պայմանագրային, ապրանքների ու  ծառայությունների ձեռքբերման  դաշտում։

Այնինչ, ի դեմ Ջրային կոմիտեի, ոլորտի պետական քաղաքականութունը կայանում է նրանում, որ հիմնանորոգման հիմքում դրվեն ոռոգման ջրապահովման բարձրացման, ծառայությունների որակի և քանակի բարելավման, ջրի կորուստների,  ծախսերի կրճատման նպատակները,  որի համար ՀՀ կառավարությունն իր սուղ հնարավորություններից միջոցներ է տրամադրում՝ ակնկալելով արդյունավետ ու որակյալ շինաշխատանքներ, այլ ոչ թե՝ որոշ Ջրօգտագործողների ընկերությունների կողմից՝ առնվազն գումարների անարդյունավետ օգտագործում: Հետևաբար, Ջրօգտագործող ընկերության կողմից անտեսել իրենց իսկ ձեռքով կազմված՝ թերությունների տեղեկագրերով ամրագրված միջոցառումների լիարժեք կատարումը, նշանակում է ուղղակի հարված՝ հենց ինքն իրեն:

Շրջայցից հետո պետական մարմինների ներկայացուցիչներն այցելել են «Արտաշատ» ՋՕԸ գրասենյակ, որտեղ հանդիպում են ունեցել ընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Մարտիկ Առաքելյանի և աշխատակիցների հետ: Նրանց են ներկայացվել արձանագրված բոլոր թերություններն ու մտահոգությունները, որոնց շուրջ հիմնավոր փաստարկներ ու բացատրություններ այդպես էլ չեն  հնչել:

Ջրային կոմիտեի նախագահի կողմից առաջարկվել է՝

    Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող ՙՙՍեյսմշին՚՚ ՍՊԸ-ի տեխհսկող մասնագետին՝ արձանագրված բոլոր թերություններին ՋՕԸ-ի տնօրենի և գլխավոր ճարտարագետի մասնակցությամբ անդրադառնալ մեկ առ մեկ և սպառիչ պարզաբանումներ ապահովել:

    ՙՙԱրտաշատ՚՚ ՋՕԸ-ի վարչական խորհրդին առաջարկվել է անհապաղ հրավիրել խորհրդի նիստ, օրակարգում դնել կատարված թերի աշխատանքների վերականգնման հարցը, ինչպես նաև նման իրավիճակ առաջացրած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու միջոցառումներ իրականացնել՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69