Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Գեղամ Գևորգյանը մասնակցել է Բեռլինում կայացած Գյուղատնտեսության նախարարների 11-րդ համաժողովին
23/01/2019 12:56
Կիսվել

Գեղամ Գևորգյանը մասնակցել է Բեռլինում կայացած Գյուղատնտեսության նախարարների 11-րդ համաժողովին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարարի հրավերով Բեռլին կատարած այցի շրջանակում մասնակցել է «Գյուղատնտեսությունը վերածվում է թվայինի. խելացի լուծումներ ապագայի գյուղատնտեսության համար» խորագրով գյուղատնտեսության նախարարների 11-րդ համաժողովին և «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին:

Գյուղատնտեսության նախարարների համաժողովին, որն անց էր կացվում  ԳԴՀ գյուղատնտեսության նախարար Ջուլիա Քլոքների նախագահությամբ, մասնակցել են մոտ 70 երկրների գյուղատնտեսության նախարարներ: Համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին և մարտահրավերներին, ապագա գյուղատնտեսության կարևոր բաղադրիչ հանդիսացող թվային տեխնոլոգիաներին, տարբեր երկրներում մեծածավալ տվյալների (big data) կիրառության լավագույն պրակտիկային, ինչպես նաև գյուղատնտեսության բնագավառում նոր տեխնոլոգիաների կիրառմանը:

Համաժողովի արդյունքում գյուղատնտեսության նախարարների կողմից ընդունվել է համատեղ կոմյունիկե և կոչ է արվել մասնակիցներին ազգային մակարդակներում իրականացնել դրանում առաջարկված գործողությունները:

Այցի շրջանակում Գեղամ Գևորգյանն ունեցել է մի շարք հանդիպումներ, այդ թվում` Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի, ՉԺՀ գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարարի տեղակալ Քյու Դոնգյուի, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Գրացիանո դա Սիլվայի և ՊԳԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ, գլխավոր տնօրենի օգնական Վլադիմիր Ռախմանինի հետ:

Կայացել են նաև հանդիպումներ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների և Նիդերլանդների Թագավորության կաթնարդյունաբերության բնագավառի գործարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92