
ԱԱԾ. Բագրատաշենի անցակետում կայանված (հիմնականում աջ ղեկ) մեքենաները պետք է մինչև հունվարի 31-ը դուրս բերվեն անցակետի տարածքից
ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Բագրատաշենի անցակետում կայանված ավտոմեքենաների վերաբերյալ։
ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ: Կոչ ենք անում տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում՝ մինչև հունվարի 31-ը, անցման կետի տարածքից դուրս բերել դրանք՝ այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության: