Տնտեսական

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 388.00-1.00
EUR BUY - 417.00+1.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 76.05+2.04 WTI - 71.69+1.98
COMEX:  GOLD - 2760.80+0.81 SILVER - 33.88+0.80
COMEX:  PLATINUM - 1034.90+1.32
LME:  ALUMINIUM - 2677.50+1.04 COPPER - 9602.50+1.00
LME:  NICKEL - 16167.00-0.79 TIN - 31325.00+0.61
LME:  LEAD - 2046.00-1.37 ZINC - 3102.00-2.28
FOREX:  USD/JPY - 152.3+0.37 EUR/GBP - 1.0793-0.26
FOREX:  EUR/USD - 1.0793-0.26 GBP/USD - 1.2959-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42114.40-0.61 NASDAQ - 18518.61+0.56
STOCKS US: S&P 500 - 5808.12-0.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 37913.92-0.60 TOPIX - 2618.32-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 20590.15+0.49 SSEC - 3299.70+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8248.84-0.25 CAC40 - 7497.54-0.08
STOCKS EUR:  DAX - 19463.59+0.11
25/10/2024  CBA:  USD - 387.25+0.11 GBP - 502.92+0.72
25/10/2024  CBA:  EURO - 419.20+1.13
25/10/2024  CBA:  GOLD - 34014.43-45.72 SILVER - 424.99-4.55
Երևանում անցկացվել է ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի աշխատանքային քննարկում
01/02/2019 19:28
Կիսվել

Երևանում անցկացվել է ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի աշխատանքային քննարկում

Միջազգային փորձագետները հանդիպումներ են ունեցել Պետական եկամուտների կոմիտեում

Հունվարի 29-31-ը Երևանում անցկացվել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի աշխատանքային քննարկում՝ կազմակերպության փորձագետների մասնակցությամբ: Սա նրանց  երրորդ այցն էր Հայաստան, որի արդյունքներն առաջիկա օրերին գլոբալ ֆորումի քարտուղարության կողմից կներկայացվի ՀՀ կառավարությանը: Առաջարկություների փաթեթում կներառվեն օրենսդրական և տեխնիկական անհամապատասխանությունները՝ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման միջազգային ստանդարտներին համահունչ տեղեկությունների փոխանակման գործընթացը կազմակերպելու համար: Խնդիրները հիմնականում առնչվում են հարկային մարմնի համար բանկային գաղտնիքի անհասանելիությանը, իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման մեխանիզմների անկատարությանը, հարկման նպատակով ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու հարցում  հարկային մարմնի կարողությունների ոչ բավարար մակարդակին: Նախնական փորձագիտական գնահատման են ենթարկվել նաև հարկային մարմնի կարողությունները տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգի ներդրման գործում: Արձանագրված գոհացուցիչ արդյունքներն իրատեսական են դարձնում մոտ ապագայում տեղեկությունների ավտոմատ փոխանակման միջազգային ստանդարտի ներդրման հնարավորությունները: 

Եռօրյա այցի շրջանակում փորձագետները հանդիպել են ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանին, միջազգային համագործակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավաբանական և ներքին անվտանգության վարչությունների ներկայացուցիչներին:     

25/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.25
+0.11
Եվրո (EUR)
419.20
+1.13
Ռուբլի (RUR)
4.01
+0.01
Լարի (GEL)
141.79
-0.15
34014.43
-45.72
Արծաթ
424.99
-4.55