Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Հակոբ Արշակյան. Պետությունը տեղական ընկերություններին կներկայացնի արտասահմանյան շուկաներում
08/02/2019 15:49
Կիսվել

Հակոբ Արշակյան. Պետությունը տեղական ընկերություններին կներկայացնի արտասահմանյան շուկաներում

Պետությունը հանձն է առնում իր ընկերությունները ներկայացնել արտասահմանյան շուկաներում, ինչը հեղափոխական շրջադարձ է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Նրա փոխանցմամբ՝ նախարարության կազմում նախատեսվում է երկու ուղղությամբ պետական վաճառքի ստրատեգիական թիմ ստեղծել. «Ես առաջիկայում  առիթ կունենամ այդ մասին խոսելու բարձր տեխնոլոգիական ու ռազմարդյունաբերական համայնքի հետ, մենք ստեղծելու ենք պորտֆելներ՝ պրոդուկտների, ծառայությունների, նաև մեր գիտահետազոտական պոտենցիալի, որոնց վաճառքի ուղղությամբ աշխատելու ենք դրսի շուկաների մեր գործընկերների հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Հակոբ Արշակյանը հորդորեց վաճառքը չընկալել ագրեսիվ առումով, այլ՝ գիտատեխնիկական, տեխնոլոգիական համագործակցության, երբ երկրները միմյանց հետ տեխնոլոգիաներ են փոխանակում:

Նրա փոխանցմամբ՝ նույնը տեղի է ունենալու նաև ռազմարդյունաբերական ոլորտում. «Մենք հիմա սկսել ենք թիմի ձևավորումն ու առաջիկայում դրա արդյունքները շատ հստակ կերևան»,- նշեց Արշակյանը:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69