Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Կառուցապատողների հետ քննարկումները կշարունակվեն. կձևավորվեն միասնական «խաղի կանոններ»
15/02/2019 11:12
Կիսվել

Կառուցապատողների հետ քննարկումները կշարունակվեն. կձևավորվեն միասնական «խաղի կանոններ»

– Եթե մարդը վաճառում է բնակարանը, Կադաստրը թող գնա, ստուգի՝ մակերեսը փոխե՞լ է, ինչպե՞ս է փոխել։

– Խնդրում եմ, թող Կադաստրը չգնա, էլի։ Կոռուպցիոն ռիսկերն էլ հետն են գնալու…

– Ձեզ մոտ պարզապես դեժավյու է…

Սա ընդամենը մեկ հատված էր Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի, տեղակալ Աշոտ Մուսայանի, խորհրդական Բորիս Քոչարյանի և Հայաստանում կառուցապատող գործունեություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ փետրվարի 14-ին մոտ երկու ժամ տևած քննարկումից։

Մասնագետները, հաստատ, հասկացան, թե կոնկրետ ինչ հարց էին այդ պահին նրանք քննարկում։ Ոչ մասնագետների համար, պարզ ասած՝ անշարժ գույքի չափագրումների խնդիրն էր (որից, ի դեպ, նաև գույքահարկի հաշվարկն է կախված)։ Մակերեսը դրսի՞ պատերից պետք է հաշվել, թե ներսի։ Ներսում սյուների և այլնի փոփոխումը թույլ տա՞լ սեփականատիրոջը, թե ոչ, և ինչպես վերահսկել ամենը։ Քառակուսի մետրո՞վ չափումը համարել բնակարանի ծավալային հաշվարկ, թե ասենք, «այսքան սենյականոց»-ով։

Մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանի կարծիքով (Հայաստանում Doing Business-ի նախկին փորձագետ), պետք է հակվել դեպի մեր արդեն ձևավորված ավանդույթները. մարդիկ սովոր են քառակուսի մետրերով ընկալել բնակարանի հատկանիշները, իսկ պատերի ներքին եզրերից հաշվարկը կապահովի «արտաքին պատը դրսից չխուզելը»։ Բայց հակառակ մտահոգությունն է՝ իսկ եթե կառուցապատողը դրանից «ոգևորվի» ու շատ բարակ դրսի պատերով բնակարաններ կառուցի՞։

Սարհատ Պետրոսյանի և մյուսների երազանքն է՝ այնպիսի հասարակություն ունենալ, որ սեփականատերն էլ, կառուցապատողն էլ, բոլորը′ հասկանան, որ չի կարելի խախտել սահմանված կանոնները.

«Դա լինելու է հաստատ, միայն թե չգիտեմ՝ երբ։ Եվ շատ կարևոր է, որ բոլորի համար կանոնները լինեն նույնական. այնպես չլինի, որ այս մարդու սեփականությունն ուրիշ ձևով չափվի, հարկերն ու մյուս հաշվարկներն ուրիշ ձևով արվեն, մյուսինը՝ լրիվ ուրիշ ձևով»,- ասաց Պետրոսյանը։

Այ, այդպիսի ընդհանուր կանոնների շուրջ համաձայնության գալու համար էին նաև կառուցապատողները հրավիրվել Կոմիտե։ Մինչև օրենք և այլ իրավական ակտ դառնալը, դրանց շուրջ էլի ու էլի կհավաքվեն Կոմիտեի ղեկավարն ու ոլորտի ներկայացուցիչները։ Նախորդ շաբաթ նրանք կառավարությունում էին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հյուրը։ Կոմիտեում առաջին հանդիպումն ավելի շատ ճանաչողական էր և ուղղակի շփումներ հաստատելու փորձ։ Հյուրերն իրենք «հրահրեցին» կոնկրետ հարցերի շուրջ քննարկումները։

Իսկ մինչ այդ Սարհատ Պետրոսյանը նրանց ներկայացրեց կառուցապատողների համար ոչ պակաս նպաստավոր բարեփոխումները կադաստրի ոլորտում՝ սկսելով ինտեգրված կադաստրի ստեղծման լուրից։ Այն նրանց համար մեկ տեղում «կհամախմբի» իրենց անհրաժեշտ ամբողջ քաղաքաշինական և երկրատեղեկատվական տվյալները. հատկապես՝ ենթակառուցվածքների շուրջ.

«Ինտեգրված կադաստրի քաղաքաշինական տվյալների համակարգը ձեզ շատ արագ տեղեկություն կտրամադրի. օրինակ, այս տարածքում չո՞րս, թե տասնչորս հարկանի շենք կառուցել, կամ որտե՞ղ է ջրի մոտակա միացման կետը, և այլն»։

Պետրոսյանն ասաց, որ տեղյակ է՝ նախորդ կառավարության ղեկավարը ևս հանդիպել է ոլորտի ներկայացուցիչների հետ, վեր է հանել նրանց խնդիրները.

«Մենք առավել քան հաստատակամ ենք, հույս ունենք, որ առավելագույնը 2-3 տարում կունենանք գոնե Երևանում ենթակառուցվածքների ամբողջական տվյալները»։

«Էլիտ գրուպ» կառուցապատող խոշոր կազմակերպության ղեկավար Արմեն Մկոյանն ասաց, որ ներկայացվածն այնքան ոգևորիչ էր, որ ցանկություն է առաջանում երկու տարի սպասել, ապա նոր շարունակել գործունեությունը։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98