Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Միքայել Մելքումյան. տնտեսական հեղափոխությունն իրատեսական կլինի տարեկան 2.5-3 մլրդ ներդրումների դեպքում
18/02/2019 14:09
Կիսվել

Միքայել Մելքումյան. տնտեսական հեղափոխությունն իրատեսական կլինի տարեկան 2.5-3 մլրդ ներդրումների դեպքում

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելն իրատեսական է համարում տարեկան 2.5-3 մլրդ ներդրումների առկայության դեպքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մելքումյանն այս մասին հայտարարեց փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում:

«Բոլորս էլ հասկանում ենք, որ տնտեսական հեղափոխություն նշանակում է կտրուկ փոփոխություն իրերի վիճակի մեջ: Ժողովուրդը իր մաշկի վրա դա պետք է շատ արագ զգա: Դրա համար պետք են խոշոր ներդրումներ՝ տարեկան 2.5-3 մլրդ դոլար: Բայց արդյոք Հայաստանը պատրա՞ստ է տարեկան այդպիսի գումար ընդունել: Առանց մեծածավալ ներդրումների, գումարների, Հայաստանում չի կարող լինել տնտեսական հեղափոխություն»,- ասաց Մելքումյանը:

Պատգամավորի խոսքով՝ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկել կառավարության ծրագրին, սակայն դա չի նշանակում, որ իրենք չեն աջակցելու ծրագրի ու տնտեսական հեղափոխության իրագործմանը:

«Անկախ նրանից, թե մենք ինչպես ենք քվեարկել, մենք շահագրգռված ենք, որպեսզի տնտեսական հեղափոխությունը տեղի ունենա, բայց ասում ենք, որ չենք տեսնում հավանականություն, որ այս ծրագրով տնտեսական հեղափոխությունը կիրագործվի: Շատ արագ ժողովուրդը հիասթափվելու է: Մեզ պետք են ռեալ երաշխիքներ ծրագրի իրականացման համար»,- նշեց նա:

Փետրվարի 14-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց տնտեսական հեղափոխություն իրականացնելու քայլարշավ սկսելու մասին:

Փետրվարի 14-ին ՀՀ Ազգային ժողովը 82 կողմ, 37 դեմ ձայնով ընդունեց ՀՀ կառավարության ծրագիրը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52