Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
«Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանում է ներկայացրել գնումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ
27/02/2019 20:32
Կիսվել

«Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանում է ներկայացրել գնումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել գնումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ՝ արձագանքելով  «Հանրային քաղաքականության  հետազոտությունների ազգային կենտրոն»-ի հրապարակմանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է ընկերության տրամադրած պարզաբանումը.

«Վերջին օրերին մամուլում տեղ գտավ «Հանրային քաղաքականության  հետազոտությունների ազգային կենտրոնի» հրապարակումը, որի համաձայն նշված կենտրոնը, ուսումնասիրելով հանրային ծառայությունների ոլորտի որոշ կազմակերպությունների 2015-2018 թթ. գնումների պայմանագրերը, եկել էր այն եզրահանգման, որ նշված կազմակերպությունները գնումների հաշվետվություններ չեն ներկայացնում կամ գնումները չեն իրականացնում «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի համաձայն:

Մասնավորապես, հրապարակման մեջ նշվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 թվականից սկսել է հաշվետվություններ չներկայացնել:

Չանդրադառնալով Կենտրոնի կողմից իրականացված «ուսումնասիրությունների» որակին և գնումների ոլորտը կարգավորող գործող իրավական ակտերի պահանջների հետ ոչ մի առնչություն չունեցող սիրողական եզրահանգումներին, տեղեկացնում ենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն թե՛ գնումների գործընթացի կազմակերպումը և թե՛ այդ գործընթացի հետ կապված հանրային հաշվետվողականությունն ապահովում է բացառապես գործող իրավական ակտերի դրույթներին համապատասխան: Այսպես.

1. «Գնումների մասին» ՀՀ օրենքի և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.06.2014 թվականի N207Ա որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կատարված գնումների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացնում ոչ միայն տարեկան կտրվածքով (ինչպես նշված է հրապարակման մեջ), այլ նաև յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 15-ը, որը Հանձնաժողովի կողմից ենթարկվում է մոնիթորինգի.

2. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, նշված կարգի համաձայն, այդ հաշվետվությունները ներկայացնում է սկսած 2014 թվականի հուլիսի 1-ից և առ այսօր (այդ թվում նաև 2016-ից 2018թթ.-ին) նշված կարգի որևէ խախտում չունի, հետևաբար «ուսումնասիրության արդյունքում բացահայտված հանգամանքը»՝ 2016 թվականից սկսած նշված հաշվետվությունները չներկայացնելու վերաբերյալ ապատեղեկատվություն է.

3. Առհասարակ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից գնումների գործընթացի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը (գնումների պլանի, գնման մրցույթ անցկացնելու վերաբերյալ հայտարարությունների, այլ տեղեկությունների հրապարակում) հանրայնացվում է՝ սահմանված կարգով և ժամկետներում՝ տեղադրվելով ինչպես ՀՀ ֆինանսների նախարարության՝ gnumner.am կայքում, այնպես էլ ընկերության պաշտոնական կայքում»:

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92