Տնտեսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 383.00+0.00
EUR BUY - 439.00+1.00 EUR SELL - 443.00+1.50
OIL:  BRENT - 63.21+0.29 WTI - 59.41+0.37
COMEX:  GOLD - 4219.20-0.78 SILVER - 56.97-0.35
COMEX:  PLATINUM - 1660.90-2.98
LME:  ALUMINIUM - 2868.00+2.94 COPPER - 11189.00+3.82
LME:  NICKEL - 14829.00+2.59 TIN - 39161.00+6.14
LME:  LEAD - 1980.50-0.25 ZINC - 3055.50+2.22
FOREX:  USD/JPY - 155.6+0.35 EUR/GBP - 1.1609-0.15
FOREX:  EUR/USD - 1.1609-0.15 GBP/USD - 1.3213-0.17
STOCKS RUS:  RTSI - 1089.33+1.07
STOCKS US: DOW JONES - 47289.33-0.90 NASDAQ - 23275.92-0.38
STOCKS US: S&P 500 - 6812.63-0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 49303.28-1.89 TOPIX - 3338.33-1.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26033.26+0.67 SSEC - 3914.01+0.65
STOCKS EUR:  FTSE100 - 9702.53-0.18 CAC40 - 8097.00-0.32
STOCKS EUR:  DAX - 23589.44-1.04
01/12/2025  CBA:  USD - 381.19-0.24 GBP - 504.16+0.44
01/12/2025  CBA:  EURO - 443.21+2.32
01/12/2025  CBA:  GOLD - 51364+423 SILVER - 660.7+5.84
Երևանում մեկնարկել է Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը
12/03/2019 18:50
Կիսվել

Երևանում մեկնարկել է Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը

Մարտի 12-ին, հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում, Երևանում մեկնարկել է Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը, որի նպատակն է քննարկել երկու երկրների գործարար, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական գործակցության հնարավորությունները և հեռանկարները։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան․ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի բուլղարական կողմի համանախագահ, Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ռոսեն Ժելյազկովը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Բուլղարիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ալեքսանդր Մանոլևը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

«Բիզնես Արմենիա» հիմնադրամի ներդրողների հետ հարաբերությունների կառավարիչ Արամ Վարդանյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները, իսկ InvestBulgaria գործակալության մարքետինգի վարչության տնօրեն Թեոդորա Ստավրևան՝ Բուլղարիայի ներդրումային միջավայրը։

Համաժողովի աշխատանքներին մասնակցում են շուրջ 150 գործարարներ Հայաստանից և Բուլղարիայից։

Համաժողովի շրջանակում նախատեսվում են երկու երկրների գործարարների երկուստեք ձևաչափով հանդիպումներ (B2B), ինչը Հայաստանի և Բուլղարիայի գործարարներին հնարավորություն կընձեռի միասին քննարկելու համատեղ գործարար ծրագրերը և փոխշահավետ համագործակցության հնարավորությունները։

Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը կազմակերպել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակությամբ։

01/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.19
-0.24
Եվրո (EUR)
443.21
+2.32
Ռուբլի (RUR)
4.8908
+0.0281
Լարի (GEL)
141.23
+0.06
51364
+423
Արծաթ
660.7
+5.84