Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Փաշինյանի կարծիքով՝ պետական կառավարման համակարգում աշխատավարձերը պետք է լինեն պատշաճ
19/03/2019 15:17
Կիսվել

Փաշինյանի կարծիքով՝ պետական կառավարման համակարգում աշխատավարձերը պետք է լինեն պատշաճ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրային քաղաքականության հարցում կաշկանդվածություն չունի: Մատենադարանում հրավիրված մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունում կան պաշտոնյաներ, որոնք ունեն բացթողումներ, թերություններ, սակայն ինքը հակված չէ պարբերաբար պաշտոնյա փոխել:

«Ասում են, թե կառավարությունը ձախողել է: Կարո՞ղ են ասել, թե ով ինչն է ձախողել: Իմ արձանագրումն այն է, որ մենք, ըստ էության, ոչ մի ոլորտում ձախողում չենք ունեցել: Մենք միայն մի հարցում ենք ձախողել, և դա հանրահայտ ձախողումն է: Այսօր մեր պետական կառավարման համակարգում չկա պաշտոնյա, որ ասենք գործը ձախողել է: Այլ հարց է, որ դանդաղության, արագության հետ կապված խնդիր կա: Իմ գործողություններում նույնպես դրանք կան: Բայց ինչ է նշանակում ամեն բացթողումից հետո պաշտոնյա ենք հանում, նորին նշանակում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը կողմնակից է այն մոտեցմանը, որ կառավարությանն ուղղված քննադատություններն օգտագործեն որպես դաս, և որի արդյունքում աշխատանքի որակը կբարձրանա: Նա որպես օրինակ ներկայացրեց պարգևավճարների հետ կապված սկանդալները, որոնք կապված էին Պետական եկամուտների կոմիտեի հետ:

«Ի՞նչ եք կարծում: Ճիշտ կլիներ վարչապետը կամուֆլյաժով մտներ ներս, ասեր դու այս կողմ դու այն կողմ, թե այդ հանրային քննադատությունն օգտագործեինք որպես աշխատանքի արդյունավետության բարձրացման գործիք: Այո, շատ խնդիրներ են եղել, բայց ես նախընտրում եմ գնալ երկրորդ ճանապարհով: Այդ քավարանի միջով անցնող ամեն պաշտոնյա ավելի պատասխանատու է լինում: Եվ ես տեսնում եմ, որ ՊԵԿ-ի հետ մեր աշխատանքի բովանդակությունը փոխվել է:  Գոհ եմ այս պարգևավճարային սկանդալից, դա շատ լավ խոսակցություն է, որը պետք է ունենանք: Ասում են պարգևավճարները կտրեք և ուղղեք ուրիշ հարցերի կարգավորմանը: Ոչ ոք չի ասում, որ այդ կտրածով այն ուրիշներից քանի հոգու հարց է հնարավոր լուծել: Հետո ոչ ոք չի ասում, որ ՊԵԿ-ը պետք է աշխատի, որ թոշակառուն թոշակ, նպաստ ստանա: Այն ժամանակ, երբ հեղափոխությունը տեղի է ունեցավ, ես ինֆորմացիա էի ստանում, և պարզ էր՝ հիմնական նպատակն այն է, որ ՊԵԿ-ը կաթվածահար լինի, եկամուտները չհավաքեն, մարդիկ թոշակ, նպաստ, աշխատավարձ չստանան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը կարծում է, որ պետական կառավարման համակարգում աշխատավարձերը պետք է լինեն պատշաճ: Նրա խոսքով, չենք կարող հույս ունենալ, որ ցածր աշխատավարձ ստացող մարդը կարող է բարձր որակի ծառայություն մատուցել հանրությանը:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83