Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Ատոմային էներգետիկայի զարգացումը Հայաստանի ռազմավարական զարգացման համար աքսիոմ է
20/03/2019 18:24
Կիսվել

Ատոմային էներգետիկայի զարգացումը Հայաստանի ռազմավարական զարգացման համար աքսիոմ է

Հայկական ատոմային էլեկտրակայանը երկրի էներգետիկ անկախության երաշխավորն է, և այժմ անհրաժեշտ է բոլոր մակարդակներում մոբիլիզացնել ջանքերը, որպեսզի ապահովվեն ԱԷԿ-ի արդիականացման պայմաններն ու երկարաձգվի դրա շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը։ Սակայն, որպեսզի Հայաստանը մնա միջուկային էներգետիկայի երկրների ակումբում, անհրաժեշտ է այսօր արդեն որոշում կայացնել փոխարինող հզորությունների կառուցման համար ու լուծել աշխատած կուտակված միջուկային վառելիքի հարցերը։ Չէ՞ որ, ատոմային էներգետիկայի շահագործման հարցին պատասխանատու մոտեցման դեպքում չի կարելի բոլոր բոնուսները ստանալ հիմա, իսկ կուտակված աշխատած միջուկային վառելիքի հարցերը թողնել սերունդների ուսերին։

Նման հետևություն են արել մարտի 20-ին Երևանում անցկացված «Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները» քննարկման մասնակիցները։ Միջոցառումն անցկացվել է ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության շրջանակում` «Ռոսատոմ» պետկորպորացիայի և «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի («Հայատոմ» ՓԲԸ ԳՀԻ) օժանդակությամբ։ Քննարկումներին մասնակցել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից,  բնապահպաններ, ոլորտային փորձագետներ, հայաստանյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ներկայացուցիչներ ԲՈՒՀ-երից, որոնք պատրաստում են ատոմային ճյուղերում մասնագիտացված կադրեր։ Որպես քննարկման մոդերատոր հանդես է եկել Հայաստանում էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։

«Այսօր Հայաստանի ատոմային էներգետիկայի առանցքային նախագծերից է Հայկակական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգումը։ Արդեն իսկ երկարաձգվել են ավելի քան 2500 անուն մասնագիտական բաղադրիչների, համակարգերի և կոնստրուկցիաների շահագործման ժամկետները։ Արդիականացվել են տուրբինային արտադրամասի հիմնական հանգույցները, անցկացվել են մի քանի կիլոմետրանոց մալուխներ, ապամոնտաժվել ու տեղադրվել են ավելի քան 1000 տոննա սարքավորումներ։ 2019 թվականին մեքենայական սրահում իրականացվող մոնտաժման ու գործարկման համալիր աշխատանքների շրջանակում նախատեսվում է երկրորդ տուրբոգեներատորի տեղադրումը, և կսկսվեն կայանի հիմնական համակարգերի անվտանգության բարձրացման աշխատանքները։ Նախագծի ավարտին Հայաստանը կունենա ավելի հզոր ԱԷԿ, իսկ դրա անվտանգության մակարդակը կմոտեցվի համաշխարհային չափանիշներին։»,-նշել է Հայկական ԱԷԿ-ի տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը։

Քննարկումների ժամանակ փորձագետները նշել են, որ ատոմային էներգետիկայի զարգացումը Հայաստանի ռազմավարական զարգացման համար աքսիոմ է, և ժամանակն է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել փոխարինող հզորությունների ուղղությամբ։ «ՀԱԷԿ-ը տալիս է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մեկ երրորդը և նպաստում է երկրի տնտեսությանը կայուն էլեկտրաէներգիայի ապահովմամբ` կանխատեսելի և տրամաբանական սակագնով։ Երկրի տնտեսության զարգացման հեռանկարում մեզ անհրաժեշտ է 600-ից 1000 Մվտ հզորությամբ ԱԷԿ, որը կընդլայնի տարածաշրջանի երկրներ էլեկտրաէներգիա արտահանելու մեր հնարավորությունները։ Այս պահին կան ռուսական տեխնոլոգիաներով բլոկի կառուցման նախադրյալներ, քանի որ մեր ենթակառուցվածքներն ու կադրերը առավելագույնս արդյունավետ կարող են դրսևորել իրենց` արդեն իսկ ծանոթ հիմքերի առկայության պայմաններում»,-ասել է Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրոտեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Արամ Գևորգյանը։

«Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ գլխավեր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանն ընդգծեց, որ, հաշվի առնելով շահագործման ժամկետի երկարաձգումը, Հայկական ատոմակայանի համար շահավետ է արտահանել աշխատած վառելիքը, որն այս պահին պահպանվում է առաձին և երկրորդ բլոկերի ավազաններում, ինչպես նաև 1 բլոկի ռեակտորում։

Աշխատած միջուկային վառելիքի հետ վարվելու համաշխարհային փորձի մասին պատմել է «Տեխսնաբէքսպորտ» ԲԸ («Ռոսատոմ» պետկորպորացիայի մաս է կազմում) ռազմավարական մարկետինգի դեպարտամենտի ղեկավար Իրինա Ժերդեցկայան։

Այս պահին կա 3 ռազմավարություն.

1.Աշխատած միջուկային վառելիքի երկարատև պահպանում և վերջնական թաղում` առանց վերամշակման։

2.Վերամշակում և աշխատած միջուկային վառելիքի ապակեպատ վերջնական թաղում, դրանից օգտակար արտադրանքի հանման և հետագայում միջուկային վառելիքի ցիկլում օգտագործման ձևով։

3.Ապագայում հարցը լուծելու նպատակով` աշխատած միջուկային վառելիքի կուտակում, ինչը համարվում է հետաձգված որոշում։

«Երկրները (Ֆրանսիա, Ռուսաստան, Ճապոնիա, Չինաստան և Հնդկաստան), որոնք իրենց զարգացման հարցում հենվում են ատոմային էներգետիկայի վրա և ունեն առավել զարգացած լիազորություններ` միջուկային վառելիքի ցիկլում, որպես աշխատած վառելիքի հետ վարվելու ռազմավարություն, ընտրել են վերամշակման տարբերակը։ Դա ուղղված է թափոնների ճառագայթման վտանգի նվազեցմանը, չօգտագործվող բաղադրիչների ուտիլիզացիայի, օգտակար նյութերի կորզմանն ու դրանց հետագա օգտագործման ապահովմանը։ Համապատասխան մոտեցմամբ, Հայաստանն ունի առկա աշխատած միջուկային վառելիքի ծավալների նվազեցման հնարավորություն, ինչը թույլ կտա հարցի լուծումը չթողնել ապագա սերունդների ուսերին։»,-պատմել է Իրինա Ժերդեցկայան։

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության վարկային ու դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ, հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի հայկական կողմի ղեկավար Վարդան Մարտիրոսյանը նշել է, որ ՀԱԷԿ-ի աշխատած միջուկային վառելիքի ՌԴ արտահանման և հետագա վերամշակման պիլոտային ծրագրի իրականացման նպատակով ստեղծվել է հայ-ռուսական համատեղ աշխատանքային խումբ՝ տեխնիկատնտեսական և տրանսպորտատեխնոլոգիական սխեմայի ուսումնասիրություններ իրականացնելու համար: Այդ ուսումնասիրությունների արդյունքներով կիրականացվեն տեխնիկական միջոցների, ենթակառուցվածքների նախապատրաստման աշխատանքները, ինչպես նաև պիլոտային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում, որից հետո միայն կսկսվի պիլոտային ծրագրի իրականացումը:

«Աշխատած միջուկային վառելիքի մեկանգամյա տեղափոխումը Ռուսաստան թույլ կտա տեղ ազատել աշխատած միջուկային վառելիքի պահպանման համար։ Այդ իսկ պատճառով պիլոտային ծրագիրն ունի  ռազմավարական նշանակություն` լոգիստիկ ու կազմակերպչական հարցերի լուծման առումով: Այս փուլում նախատեսվում է նախագծի միայն տեխնիկական բաղադրիչը, հաստատումից հետո կարելի է սկսել ֆինանսական հարցերի շուրջ քննարկումները»,- ընդգծել է Վարդան Մարտիրոսյանը։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58