Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Տնտեսագիտական համալսարանն ու IDeA հիմնադրամը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
22/03/2019 10:40
Կիսվել

Տնտեսագիտական համալսարանն ու IDeA հիմնադրամը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) այսօր տեղի է ունեցել Տնտեսագիտական համալսարանի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողություն: Հուշագիրը ստորագրել են ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը և IDeA հիմնադրամի տնօրեն  Րաֆֆի Պաղճեանը:

Համագործակցության հուշագիրը սահմանում է կրթության որակի բարձրացմանն ուղղված համատեղ միջոցառումների ձեռնարկում՝ համատեղ հետազոտությունների իրականացում, IDeA հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպումներ ՀՊՏՀ ուսանողների և դասախոսների հետ, դասախոսությունների կազմակերպում IDeA հիմնադրամի գործունեության ոլորտին վերաբերող հարցերի շուրջ,  համատեղ կլոր սեղանների, գիտաժողովների, թեմատիկ սեմինարների, դատախաղերի և գիտագործնական միջոցառումների կազմակերպում, փոխայցելություններ, ուսանողների ընդգրկում հիմնադրամի տարբեր ձեռնարկներում, ծրագրերում, ՀՊՏՀ ուսանողների արտադրական-ուսումնական պրակտիկայի կազմակերպում IDeA հիմնադրամում,  աջակցություն ուսանողների աշխատանքի ներգրավման գործընթացին, ՀՊՏՀ ծրագրերի շրջանակներում IDeA հիմնադրամի մասնագետների ընդգրկում՝ որպես դասախոսներ, ինչպես նաև ՀՊՏՀ  պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավում IDeA հիմնադրամի միջոցառումներին:

«Սա մեզ համար շատ կարևոր միջոցառում է, որովհետև IDeA հիմնադրամը մեծ կշիռ և դերակատարում ունեցող կառույց է, և ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը զարգացման նոր հեռանկարներ կբացի թե՛ մեր ուսանողների, թե՛ դասախոսների համար: Ես կարծում եմ, որ մեր համալսարանի և IDeA հիմնադրամի առաքելությունները ինչ-որ իմաստով նույնն են, քանի որ մեր երկուսի նպատակն էլ Հայաստանը ավելի լավը դարձնելն է, և ամենքս մեր տեղում, մեր ծրագրերով ձգտում ենք այդ նպատակի իրականացմանը»,- հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով հիմնադրամի ղեկավարին համագործակցության պատրաստակամության համար:

Ռուբեն Հայրապետյանը նաև հույս է հայտնել, որ այս համագործակցության արդյունքները շուտով տեսանելի կլինեն, քանի որ հուշագրով նախատեսված ծրագրերը կյանքի կոչելու համար Տնտեսագիտական համալսարանում ակտիվ աշխատանքներ կիրականացվեն:

IDeA հիմնադրամի տնօրեն  Րաֆֆի Պաղճեանն  իր ողջույնի խոսքում հատուկ կարևորել է տնտեսագետների դերակատարությունը Հայաստանի զարգացման գործում: «Մեծ նախագծերի, ծրագրերի իրականացումն ու դրանց հաջողությունը մեծապես պայմանավորված է ոչ միայն ծրագրերի փորձառու ղեկավարների, այլ բարձրակարգ տնտեսագետների մասնակցությամբ: Մենք ուրախ ենք համագործակցել ՀՊՏՀ-ի հետ և աջակցել, որպեսզի ապագա տնտեսագետներն ստանան անհրաժեշտ փորձն ու գիտելիքներն իրենց մասնագիտական նպատակներն իրականացնելու համար: Այս համագործակցությունը կարևոր է, և մենք վստահ ենք, որ խելացի տնտեսագետներն են կառուցելու Հայաստանի ապագան»,- ասաց Րաֆֆի Պաղճեանը:

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը նշել է, որ Տնտեսագիտական համալսարանի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի  միջև շուրջ 1 ամիս առաջ սկսվել է բանակցությունների փուլը, որը երկուստեք համագործակցության նոր հեռանկարներ է խոստանում մեր համալսարանի և՛ ուսանողների, և՛ պրոֆեսորադասախոսական կազմի համար: Նրա խոսքով՝ համագործակցությունը մի շարք ուղղություններով է և ներառում է տարբեր ծրագրերի իրագործում:

Հանդիսավոր արարողությունից հետո IDeA հիմնադրամի արտաքին հարաբերությունների գծով ղեկավար Արմեն Մինասյանը հանդես է եկել հիմնադրամի առաքելության և ծրագրերի մասին շնորհանդեսով:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12