Երևանի բոլոր զբոսայգիները կգույքագրվեն. Հայկ Մարության
Երևանի բոլոր այգիները կգույքագրվեն, հայտնաբերված խախտումներն էլ կուղարկվեն դատախազություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանի ելույթին՝ կապված Կիրովի անվ. մանկական զբոսայգու անմխիթար վիճակի հետ:
«Կիրովի այգին մեր ուշադրության կենտրոնում է արդեն երեք ամիս, և այգում այդ շինությունները, ցավոք, իրականացվել են մինչև մեր քաղաքային իշխանություն դառնալը: 2002 թվականից այն տրված է վարձակալության՝ 50 տարի ժամկետով, և որպես պայմանագրի կողմ Երևանի քաղաքապետարանն այստեղ շատ թույլ է»,-ասաց Մարությանը՝ վստահեցնելով, որ բոլոր լծակներն օգտագործվելու են ամենը կարգի բերելու համար: