Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սերմնաբուծության զարգացմանն աջակցության նոր ծրագիր է մշակել
06/04/2019 14:51
Կիսվել

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սերմնաբուծության զարգացմանն աջակցության նոր ծրագիր է մշակել

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում  հանրապետության սերմարտադրողների, սերմնաբույծների և դաշտային հետազոտողների հետ, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել «Հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցության» նոր ծրագիրը, քննարկել հանրապետությունում սերմնաբուծության զարգացման հիմնահարցերն ու հեռանկարները։

«Սերմնաբուծությունը մեր երկրի գյուղատնտեսության կարևոր ուղղություններից է, և մենք առաջիկայում ջանքերը  պետք է ուղղենք տեղական սերմնաբուծության արտադրական կարողությունների հզորացմանն ու ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև զուգահեռ փոքր խմբաքանակներով ներկրումների միջոցով սորտաթարմացում և նոր սորտերի փորձարկումներ իրականացնենք»,-ողջունելով ներկաներին՝ մասնավորապես  նշել է Գառնիկ Պետրոսյանը։

Նա տեղեկացրել է, որ այդ նպատակով մշակվել է  նոր ծրագիր, որը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքէջում։ Ծրագրին  մասնակցելու համար հայտեր կարող են ներկայացնել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում գրանցված և հավաստագրված ՀՀ  բոլոր սերմնաբույծները։

Գյուղատնտեսության փոխնախարարն ընդգծել է, որ ծրագրի իրականացման բոլոր փուլերը լինելու են խիստ վերահսկողության ներքո, որպեսզի բացառվեն հնարավոր թերացումներն ու բացթողումները։

ՀՀ ԳՆ բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը նշել է, որ ծրագրի առաջին բաղադրիչով նախատեսվում է աշնանացան ցորենի, գարնանացան գարու, ոլոռի, ոսպի, սիսեռի, առվույտի ու կորնգանի առաջնային սերմնաբուծության կազմակերպման նպատակով Շիրակի, Զանգեզուրի և Արարատյան հարթավայրի գյուղատնտեսական գոտիներում հիմնել    1-ին տարվա  տնկարաններ։  Բացի այդ, 2019-2023 թվականներին սորտաթարմացման և հետագա բազմացման նպատակով արտերկրից կներկրվի աշնանացան ցորենի և գարնանացան գարու  էլիտային սերմացու, որը սուբսիդավորված գներով կտրամադրվի սերմնաբուծարաններին 1-ին վերարտադրության սերմացուի ստացման նպատակով։

Կսուբսիդավորվեն նաև գրանցված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտադրվող և հողօգտագործողներին մատչելի գնով վաճառվող աշնանացան ցորենի մինչև 400,  գարնանացան գարու մինչև 150 տոննա էլիտային սերմացուների, ինչպես նաև մինչև 2300 տոննա 1-ին վերարտադրության գարնանացան գարու, ընդհանուր առմամբ 40 տոննա հատիկաընդեղեն և 32 տոննա բազմամյա խոտաբույսերի սերմացուների  քանակությունները։

Հանդիպման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուները պարզաբանումներ են տվել և պատասխանել են սերմնաբույծներին հետաքրքրող մի շարք հարցերի։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45