Հայաստանում մեկ տարվա ընթացքում գրանցված աշխատողների թիվն ավելացել է 9.9%-ով
Հայաստանի Հանրապետությունում 2019թ. հունվարին 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված աշխատողների թիվն ավելացել է 9.9%-ով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«2019-ի հունվարին 2018-ի հունվարի համեմատ Հայաստանում գրանցված աշխատողների թիվն ավելացել է 9.9%-ով: Մասնավորապես՝ ոչ պետական հատվածում աշխատողների թիվն ավելացել է 15.8%-ով»,- նշված է հաղորդագրությունում: