
ԱրարատՑեմենտի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում. նրանք աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել
«ԱրարատՑեմենտ» ՓԲԸ-ն աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նրանք փակել են գործարան տանող ճանապարհը:
Նրանք ցանկանում են հանդիպել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ և նրանից տեղեկանալ գործարանի խնդիրների մասին:
Գործարանի տնօրինությունը պարզաբանել է, որ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքնարժեքը բարձր է:
Լուսանկարը՝ Հասմիկ Դիլանյանի ֆեսբուքյան էջից